Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ (25-րդ թողարկում)

Հայոց լեզվի պահպանման մասին մտահոգվել են մեր լեզվի զարգացման տարբեր շրջաններում, քանզի գիտակցել են, որ հայերենը մեր պետականությունը կերտող և ամրապնդող ամենակարևոր իրողությունն է, որով բնորոշվում է մեր ինքնությունը։ Մենք էլ պետք է գիտակցենք դա։

Ներկայացնում ենք օտար բառերի ևս մեկ ցանկ։ Գործածե՛նք դրանց հայերեն համարժեքները։

Օտար ուրիշ բառերի հայերեն համարժեքները հեշտ գտնելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/:

  1. ակումուլյատոր – կուտակիչ
  2. էնցիկլոպեդիա – հանրագիտարան
  3. կոպիա – պատճեն
  4. կալիբր – տրամաչափ, չափ, մեծություն
  5. կոմպլեքս – 1. համալիր, 2. բարդույթ
  6. կոլեգա – գործընկեր
  7. կոնտուր – ուրվագիծ, եզրագիծ
  8. կլասիկ – դասական
  9. կոմետա – գիսաստղ
  10. կոմպլեկտ – 1. հավաքածու, 2. համալիր, լրակազմ
  11. կոնսերվատոր – պահպանողական
  12. կոմերցիոն – առևտրային
  13. ներվ – նյարդ
  14. շրիֆտ – տառատեսակ
  15. շտրաֆ – տուգանք
  16. շպրից – ներարկիչ
  17. շպիոն – լրտես
  18. պոզա – դիրք, կեցվածք
  19. ռեկլամ – գովազդ
  20. ռեզերվ – 1. պահեստազոր, 2. պաշար
  21. սկաներ – ծրիչ, տեսածրիչ
  22. տրյուկ – հնարք
  23. տուրիստ – զբոսաշրջիկ
  24. տրասսա – 1. մայրուղի, 2. երթուղի, 3. ուղեգիծ
  25. ցիվիլիզացիա – քաղաքակրթություն
  26. օվալ – ձվաձև
  27. օրիգինալ – 1. բնագիր, նախօրինակ, սկզբնագիր 2. ինքնատիպ
  28. ֆինալ – եզրափակիչ
  29. ֆանատ – երկրպագու
  30. ֆիգուրա – 1. կերպար, կերպարանք, 2. կազմվածք, մարմնակառուցվածք

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

«Դեմոնիզացիա» բառի (🇷🇺 демонизация, 🇺🇸 demonization) 🇦🇲համարժեքներն են՝ «դիվայնացում»-ը և «հրեշացում»-ը։
Ավելին կարդացեք՝ https://cutt.ly/jA9TL9g

✨ ԱՅՍՕՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
✨ Շնորհավորական ուղերձ

Շնորհավորում ենք բոլոր հայախոսներին, ինչպես նաև՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։

https://cutt.ly/hPYPwNT

Ավելին
facebook