Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում:
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց:
- ամնիստիա – համաներում
- բիզնեսմեն – գործարար
- բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների)
- դիագնոզ – 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում
- դոմինանտ – գերիշխող, իշխող, տիրապետող
- ենոտ – ջրարջ
- էկզեմպլյար – նմուշ
- էֆեկտիվ – արդյունավետ
- իլյուզիա – պատրանք
- կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ
- կոնսուլտացիա – խորհրդատվություն
- կոնֆլիկտ – հակամարտություն, բախում, ընդհարում
- կոնֆրոնտացիա – առճակատում
- միֆ – առասպել
- մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց
- մոնումենտալ – 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ
- նյուանս – նրբերանգ
- նոստալգիա – 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն
- պանիկա – խուճապ
- պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում
- պրոյեկտ – նախագիծ, ծրագիր
- պրոպագանդա – քարոզչություն
- պրովոկացիա – սադրանք
- ջիմ – մարզասրահ
- սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ
- ստեպլեր – կարիչ
- վիզուալ – տեսողական
- տրանսֆորմացիա – 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն
- ցիտատ – մեջբերում
- ֆորմալ – 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական