Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (11-րդ թողարկում)

Կազմել ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հայերեն բառերը շատերին հասկանալի են ու հայտնի, դրանք հիմնականում գրանցված են բառարաններում, հաճախ կիրառվում են մամուլում, հանդիպում են բանավոր ու գրավոր խոսքում, սակայն օտար համարժեքների «ճնշման տակ են»:

Հորդորում ենք նախապատվությունը տալ հայերեն համարժեքներին:

  1. աբսոլյուտ – բացարձակ
  2. աֆերիստ – խորամանկ
  3. դիսբալանս – անհավասարակշռություն
  4. դիսերտանտ – ատենախոս
  5. դիստանցիա – հեռավորություն, տարածություն
  6. դիսցիպլին – գիտակարգ, գիտաճյուղ, գիտության բնագավառ
  7. դիսցիպլինա – կարգապահություն
  8. դիվերսիֆիկացիա – զանազանեցում, բազմազանեցում
  9. էլաստիկ – ճկուն, առաձգական, առաձիգ
  10. ինդեքս – 1. դասիչ, 2. ցուցիչ, 3. ցուցակ, ցանկ
  11. կոնտրակտ – պայմանագիր
  12. կոնտրոլ – վերահսկողություն, վերահսկում, հսկողություն
  13. կրեդո – հավատամք, հավատո հանգանակ
  14. մանիպուլյացիա – 1. ձեռնածություն, 2. (փխբ.) մեքենայություն, խարդավանք
  15. մենյու – ճաշացանկ, ճաշացուցակ
  16. շաբլոն – ձևանմուշ
  17. շլակ – խարամ
  18. շոփինգ – գնում(ներ), առևտուր
  19. պոդագրա – հոդատապ
  20. ռեզիդենցիա – նստավայր, կեցավայր
  21. ռեցեպտ – 1. դեղատոմս, 2. բաղադրատոմս
  22. ռիտուալ – 1․ (գոյ.) ծես, 2․ արարողություն, արարողակարգ, 3. (ած.) ծիսական
  23. սայթ – կայք
  24. սինդրոմ – համախտանիշ
  25. սիմպտոմ – 1. ախտանշան, 2. նախանշան
  26. սպազմ – կծկում, կծկանք
  27. ստենդ (ոչ բժշկության մեջ) – ցուցափեղկ, ցուցատախտակ
  28. օնկոլոգիա – ուռուցքաբանություն
  29. ֆիկտիվ – կեղծ, մտացածին, շինծու, ոչ իրական
  30. ֆունկցիա (ոչ մաթեմատիկայում) – գործառույթ

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «Art 365» կայքի խնդրանքով ներկայացրել է հայերենում ամենատարածված 7 սխալները։ Նյութն ամբողջությամբ՝ https://bit.ly/3217CIY

Սրճարաններում, ճաշարաններում, ռեստորաններում պահանջո՞ւմ եք հայերեն ճաշացանկ, եթե Ձեզ տրվածը միայն անգլերեն կամ այլ լեզվով է։

Ավելին