Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության: Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը:
1. բուլեթ – պարբերակ
2. էնդեմիա – տեղաճարակ
3. էպիդեմիա – համաճարակ
4. էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում
5. էքստրակտ – հանուկ, մզուկ
6. ինստրուկտաժ – հրահանգավորում
7. ինվենտարիզացիա – գույքագրում
8. ինտուիտիվ – կանխազգացական
9. լինք – հղում
10. կլավիատուրա / քիբորդ – ստեղնաշար
11. կլիենտ – հաճախորդ
12. կոլաբորատոր – համաշխատող, գործակից
13. կոլապս – փլուզում, անկում, կործանում
14. կոնտագիոզ – հպավարակիչ
15. կոնֆորմիստ – հարմարվող, համակերպվող
16. հոսթել – իջևանատուն, օթևան
17. շնուրոկ – քուղ, կոշկակապ, կոշկաթել
18. պանդեմիա – համավարակ, աշխարհավարակ
19. պլան – 1. ծրագիր, 2. հատակագիծ, 3. նախագիծ
20. պլանկա – նշաձող
21. պրոտոկոլ – 1. արձանագրություն, 2. արարողակարգ
22. ռեաբիլիտացիոն – վերականգնողական
23. սպոնտան – ինքնաբուխ, հանկարծաբուխ, հանպատրաստից
24. սփրեյ – ցողիչ
25. վոյս մեսիջ – ձայնային հաղորդագրություն
26. վուլգար – գռեհիկ
27. տրադիցիա – ավանդույթ
28. տրամպլին – ցատկահարթակ, ցատկատախտակ
29. տրիվիալ – տափակ, անհամ
30. ֆիլիալ – մասնաճյուղ