Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (15-րդ թողարկում)

Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ: Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։  Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում:

Հորդորում ենք մասնագիտությունը նշելիս գործածել հայերեն անվանումը։

  1. ալպինիստ – լեռնագնաց, լեռնարշավորդ
  2. անալիտիկ – վերլուծաբան
  3. անեսթեզիոլոգ – անզգայաբան
  4. աստրոլոգ – աստղաբան
  5. գիդ – զբոսավար, ուղեվար
  6. դեգուստատոր – համտեսող, համտես
  7. դերմատոլոգ – մաշկաբան
  8. դիպլոմատ – դիվանագետ
  9. էկոլոգ – բնապահպան
  10. էկոնոմիստ – տնտեսագետ
  11. էպիդեմիոլոգ  – համաճարակաբան, համաճարակագետ
  12. թեորետիկ – տեսաբան
  13. ինֆեկցիոնիստ –  վարակաբան
  14. իվենթ մենեջեր – միջոցառումների կազմակերպիչ, կազմակերպիչ
  15. լեկտոր – դասախոս
  16. կասիր – գանձապահ
  17. կարդիոլոգ – սրտաբան
  18. կոնսուլտանտ – խորհրդատու
  19. կո(ո)րդինատոր – համակարգող
  20. մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան
  21. շտանգիստ – ծանրորդ
  22. պաթոլոգ – ախտաբան
  23. ռեանիմատոլոգ – վերակենդանացնող
  24. ռեժիսոր – բեմադրիչ
  25. ռեստավրատոր – վերականգնող
  26. սլեսար – փականագործ
  27. սպորտսմեն – մարզիկ
  28. ստիլիստ – ոճաբան, ոճագետ
  29. սուիցիդոլոգ – ինքնասպանագետ
  30. սուֆլյոր – հուշարար
  31. տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ
  32. տրեներ – մարզիչ
  33. փիար մենեջեր –  հանրային կապերի պատասխանատու
  34. փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար
  35. ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ

Հիշե՛ք

Բժշկական այս գործիքը, որն օգտագործում են վիրահատությունների ժամանակ, կոչվում է ՆՇՏԱՐ։
#ՉԱՍԵՔլանցետ

Կոտայքի Ավան գյուղը Երևանի այժմյան Ավան թաղամասն է: Անցյալում «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից: «Ավան» բառով կազմվել են շատ բնակավայրերի անուններ՝ Ստեփանավան, Սևակավան, Արտավան, Բերքավան և այլն:

ԻՆՉՊԵՍ ԵՆ «ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ» ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Բառաչել - կով, եզ, ցուլ
Մկկալ - այծ
Մայել - ոչխար
Խռխռալ, խռնչալ - խոզ
Խրխնջալ, վրնջալ - ձի
Զռալ - ավանակ
Մռնչալ - վայրի գազաններ՝ առյուծ, վագր, արջ և այլն
Մլավել, մռլտալ, մռմռալ - կատու
Հաչել, կլանչել, կաղկանձել - շուն
Ոռնալ - գայլ

«Կոնդ» անվանումը տիպական է այն տեսակետից, որ հասարակ անունը դառնում է հատուկ տեղանուն: Բնակավայրը Կոնդ է կոչվել բարձր դիրքի պատճառով: Հայերեն նշանակություններից մեկն է «բլուր, բլրակ, թումբ»:

Կոնդի մի մասը հնում կոչվել է Ծիրանի թաղ:

Հիշե՛ք

Վարագույրի այս տեսակը, որը տարածված է հատկապես գրասենյակներում, ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐ է կոչվում։
#ՉԱՍԵՔժալյուզի

Ավելին