Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Հորդորակ «չ» ածանցով բայերի մասին

«Չ» ածանցն ունեցող բայերը շատ չեն։ Դրանք անորոշ դերբայի ԵԼ մասնիկից առաջ ունեն «չ» ածանցը՝ դիպչել, թռչել, կորչել, կպչել, հանգչել, սառչել, ուռչել, փախչել և այլն։

Այս բայերի գործածության տարածված սխալներ կան: Ի՛նչ սխալներ են դրանք, ինչպե՞ս խուսափել դրանցից։ Ահա մամուլում և բանավոր խոսքում հաճախ հանդիպող սխալների օրինակներ՝ «Գնդակը դիպչել է դարպասաձողին»։ «Նա գնաց օդանավակայան և թռչեց Մոսկվա»։ «Երկու ծայրահեղության արանքում կորչեց բուն խնդիրը»։ «Դժբախտությունը ցավալի կերպով կպչեց ինձ»։ «Մոմը դանդաղ հանգչեց»։ «Վարորդը փորձել է փախնել դեպքի վայրից»։

Սխալներից զերծ մնալու համար պետք է իմանալ, թե ինչպես են կազմվում նշված բայերի ժամանակաձևերը։ Ամենևին բարդ չէ։ Ընդամենը պետք է հիշել, որ դուրս է ընկնում«չ» ածանցը, և այս բառերն ունենում են հետևյալ ձևը.

դիպել է, թռել է, կորել է, կպել է, հանգել է, փախել է(և ոչ՝  դիպչել է, թռչել է, կորչել է, կպչել է, հանգչել է, փախչել է), նույն կերպ նաև հոգնակիում՝ դիպել ենք, կորել ենք, կպել ենք, թռել ենք և այլն (վաղակատար ներկա).

դիպավ, թռավ, կորավ, կպավ, հանգավ, փախավ (և ոչ՝  դիպչեց, թռչեց, կորչեց, կպչեց, հանգչեց, փախչեց) և այլն (անցյալ կատարյալ).

դիպի՛ր, թռի՛ր, կորի՛ր, կպի՛ր, հանգի՛ր, փախի՛ր և այլն (հրամայական եղանակ)։

Ավանդույթի ուժով որոշ դեպքերում պահպանվում է հանգչել բայի  «չ» ածանցը (օրինակ՝ հանգչի՛ր խաղաղությամբ

Հակառակ նշված իրողությունների՝ շատերն էլ «չ» ածանցը երբեմն չեն պահում այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է։ Այս սխալը հանդիպում է կորչել բայի որոշ ժամանակաձևեր կազմելու ժամանակ։ Օրինակ՝ պետք է լինի կորչում է, կկորչի, պիտի կորչի,այլ ոչ՝ կորում է, կկորի, պիտի կորի։

Սառչել և ուռչել բառերը ևս խոնարհվում են նույն սկզբունքով։ Ընդ որում, սրանց զուգահեռ ունենք սառել և ուռել բառերը։ Ի դեպ, սառա, սառար, սառավ, ուռա, ուռար, ուռավ ձևերը, որոնք մի ժամանակ համարվում էին միակ կանոնականը, այժմ ընկալվում են որպես ոչ գրական՝ բարբառային, խոսակցական։ Այսինքն՝ արդի հայերենում ճիշտ են համարվում սառեցի, սառեցիր, սառեց, ուռեցի, ուռեցիր, ուռեց ձևերը։

Խոսակցական լեզվին բնորոշ են այս շարքի մի քանի բայերի «ն» ածանցով թռՆել, կպՆել, փախՆել տարբերակները, որոնք թեև հանդիպում են նաև գեղարվեստական գրականության մեջ, սակայն գրական լեզվում անհանձնարարելի են։

Նկատի ունենանք, որ մի քանի դեպքում էլ ունենք չ-վ փոփոխությամբ կազմվող ձևեր (թաքչել-թաքնվել, հալչել-հալվել, փլչել-փլվել), որոնցից ներկայումս տարածված և նախընտրելի են երկրորդ տարբերակները (բացառություն է հալչել բայի անկատար ներկա ժամանակաձևը՝ հալչում է, որն արդի հայերենում գործածական է)։

Հիմք ընդունելով ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
նշված բայերի դիմավոր և անդեմ ձևերը կազմելիս առաջնորդվել վերոհիշյալ կանոններով։

Նմանատիպ նյութեր
Կազմել ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Հայերեն բառերը շատերին հասկանալի են ու հայտնի,
Օտար բառեր մենք հաճախ գործածում ենք սովորության ուժով՝ երբեմն նույնիսկ չիմանալով, որ դրանց հայերեն համարժեքներն
Կախման կետերի ու բազմակետի ընկալման և գործածության անմիօրինակություն է նկատվում: Կախման կետերը (…) դրվում են
Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: Ցանկում ընդգրկված որոշ բառերի հայերեն համարժեքները հայտնի
Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են

✅ դիպել է, թռել է, կորել է, կպել է, հանգել է, փախել է
❌ դիպչել է, թռչել է, կորչել է, կպչել է, հանգչել է, փախչել է

https://t.co/U3qWqCTSPA

Մայրաքաղաքում գրանցվել է օրենսդրության պահանջների խախտմամբ ձևավորված 201, Արտաշատում՝ 18, Արարատում՝ 9, Արմավիրում՝ 13 հրապարակային գրվածք:
https://t.co/fc1h6Lw66U

🎙 Ներկայացնում ենք Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հարցազրույցը՝ Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարին։

Հղումը՝ https://t.co/niNTE8dKWp

Հայերեն ո՞ր համարժեքը կշրջանառեք Zipline-ի փոխարեն։ Առաջարկում ենք տարբերակներ․ քվեարկե՛ք մեր կայքում։⏳➡️ https://t.co/0YPQoxSY9C

Աշխարհի տարբեր երկրներում կան լեզուների թանգարաններ, որտեղ ներկայացվում են լեզուները, նրանց այբուբենները, գրային համակարգերը և այլն:

🔗https://t.co/nN8HE3mues

Ավելին