Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՄԱԿԱԲՈՒՅԾ «ՏԱՐՐԵՐԻ» ՄԱՍԻՆ

Թե ի՛նչ է նշանակում մակաբույծ-ը, պարզաբանման կարիք չկա, բայց թերևս արժի ասել, որ մակաբույծներ կան ամեն տեղ, և դրանց դեմ չպայքարելու դեպքում այդ վնասակար «տարրերը» տարածվում են ինչպես օրգանիզմներում, բնության ու հասարակության մեջ, այնպես էլ լեզվում։ Սրանք առավել հաճախ հանդիպում են բանավոր խոսքում։ Ինքդ քեզ չվերահսկելիս մեկ էլ տեսնում ես, որ «վարակվել ես» նաև դու։

Խոսենք դրանցից առավել տարածվածներից մեկի՝ մի հատ-ի մասին։

Չմոռանանք․ չկան «մեղավոր» բառեր ու արտահայտություններ։ Կա դրանց տեղին՝ ճիշտ գործածություն, և կան դրանք չարաշահողներ, սխալ գործածողներ։

Ներկայումս այս չարչրկված մի հատ-ը կարծես ավելի շատ գործածվում է անհարկի․ այնտեղ, որտեղ ընդհանրապես չկա ո՛չ թիվ, ո՛չ հաշվարկ։

Ահա օրինակներ:

Խորհրդակցության մասնակիցը վրդովվում է․ «Թեմայից շեղվեցինք․ մի հատ նորից սկսենք»։ Նույն պահին մեկ ուրիշը դիտողություն է անում․ «Հանգստացե՛ք մի հատ»։ Մյուսը փորձում է ուշադրությունն իր կողմը հրավիրել․ «Ինձ մի հատ կլսե՞ք»։ Ներկա մեկ այլ անձ էլ պահանջում է «մի հատ բացատրել, թե ի՛նչ է կատարվել»։

Ծանո՞թ իրավիճակ է։

Բավական է մենք էլ մեր խոսքին մի պահ ուշադրություն չդարձնենք և կպահանջենք, որ մի հատ մեզ նայեն, մի հատ լռեն, մի հատ գնան կամ գան։

Իսկ հիմա դուք էլ «մի հատ» ուշադրություն դարձրեք ձեր զրուցակիցների խոսքին և շարունակեք բերված օրինակները, իսկ ես առաջարկեմ այս նախադասություններից պարզապես հանել մակաբույծ «տարրերը»․․․

Որևէ բան պակասո՞ւմ է։ Բնա՛վ։

Եթե այդպես է, հրաժարվենք, ուրեմն, այս բառակապակցության անհարկի գործածությունից, «չհամեմենք» մեր խոսքն ավելորդ տարրերով և չդարձնենք բառերը մակաբույծ․․․

Գուրգեն Միքայելյան

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook