Մեծ է մամուլի ազդեցությունը հասարակության մեջ լեզվական միտումների ձևավորման, զարգացման և տարածման գործում։
Լեզվի կոմիտեն ակտիվորեն համագործակցում է տարբեր լրատվամիջոցների հետ, որոնք տարածում են մեր պատրաստած հորդորակները, հրապարակում են լեզվական խնդիրների մասին հոդվածներ։ Մամուլի հետ մեր համագործակցությունը, անշուշտ, իր պտուղներն է տալիս և նպաստում հայերեն գրավոր ու բանավոր խոսքի գրագետ գործածությանը։
Հայաստանյան մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում ենք օրվա կապակցությամբ և մաղթում, որ լինեք ազատության մունետիկներ։