Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մայրենի լեզվի օր. Լեզվի կոմիտեի ամփոփումը

Փետրվարի 21-ին աշխարհը նշեց Մայրենի լեզվի միջազգային օրը։ Դա առիթ է՝ ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու մայրենին, որը բացի հաղորդակցման գլխավոր միջոցը լինելուց՝ յուրաքանչյուր ազգի համար նաև սեփական դիմագիծը, ինքնությունը պահպանելու կարևոր միջոցներից մեկն է, այդ ազգի մշակույթի ու պատմության կրողը։

Լեզվի կոմիտեի ամենօրյա աշխատանքը մայրենիին՝ հայոց լեզվին ծառայելն է, գրագետ խոսք քարոզելը, հայերենի ճիշտ գործածությանը հետամուտ լինելը և այլն։ Այնուամենայնիվ, փետրվարի 21-ը խոսափող է, որով կոմիտեն հերթական երկխոսությունն է ունենում հասարակության հետ։ Այս հրապարակմամբ ամփոփ պատմում ենք այն հանդիպումների ու միջոցառումների մասին, որ Լեզվի կոմիտեն ունեցել է Մայրենի լեզվի միջազգային օրվա շրջանակներում։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՕՐԸ
Have Brikha Ida d’ lishana Umtanaya (ասորերեն)
Bimbarekve r’oja zimanê dê (եզդիերեն)
Με την Ημέρα Μητρικής Γλώσσας (հունարեն)
С Днем родного языка (ռուսերեն)
Roja zimanê dayîkê pîrozbe (քրդերեն)
 
Հայերենով ու Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներով կոմիտեն շնորհավորեց Մայրենիի օրը։ Տոնի մեկնարկը տրվեց հենց այդ բազմալեզու շնորհավորանքով։
 
 
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նշվում էր միանգամից երկու իրադարձություն. «Քարավան» գրական-մշակութային խմբակի մեկնարկը և Մայրենիի օրը։ Խորհրդանշական միջոցառման հյուրը Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն էր։ Նա խոսեց հայոց լեզվի մերօրյա խնդիրների ու մարտահրավերների մասին, ներկայացրեց այն աշխատանքը, որը կատարում է Կոմիտեն։
 

«Մարդն աշխարհը բացահայտում և ճանաչում է իր մայրենի լեզվով, և ամենամեծ վտանգն այն է, երբ երեխային զրկում են այդ մայրենին ճանաչելու բերկրանքից»,-ասում է Դավիթ Գյուրջինյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» հաղորդաշարի եթերում, որը նվիրված էր Մայրենիի օրվան։

Ի թիվս հայերենին առնչվող մի շարք հարցերի՝ կոմիտեի նախագահը խոսել է այսօրվա լեզվավիճակի, հայոց լեզվի նկատմամբ վերաբերմունքի ու կրթության մասին։

Իհարկե, ճշմարիտ է, որ որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Պետք է սովորել օտար լեզուներ, բայց ո՛չ ի հաշիվ հայերենի։

Դ. Գյուրջինյան, «Առավոտը Շանթում»

«Առավոտը Շանթում» հաղորդաշարի փետրվարի 21-ի թողարկման ժամանակ Դավիթ Գյուրջինյանի հետ հարզարույցը՝ ստորև։

Erit.am երիտասարդական կայքում հրապարակվեց կոմիտեի նախագահի հարցացրույցը։ Դ. Գյուրջինյանը խոսել է այն մասին, թե ինչ ազդեցություն ունի համացանցը մայրենիի պահպանման կամ աղավաղման տեսանկյունից, ինչ ծրագրեր է պատրաստվում իրականացնել Լեզվի կոմիտեն առաջիկայում և այլն։

«Լեզվի կոմիտեն ձեռքը անդադար պահում է հասարակության զարկերակին և արձագանքում է շրջանառվող լեզվական երևույթներին, գործածվող բառապաշարին։ Վառ օրինակը «Այսօրվա հայերենը» նախագիծն է․ ամեն օր բացատրվում են այժմյան հայերենում հաճախ գործածվող, արդիական հասկացություններ արտահայտող բառերը»,-ասել է Դ. Գյուրջինյանը և հավելել, որ կոմիտեն օգտվում է սոցիալական ցանցի և իր պաշտոնական կայքի ընձեռած հնարավորություններից՝ ապահովելու լեզվաքարոզչություն և հասանելի լինելու հասարակության լայն շերտերի։

Erit.am երիտասարդական կայքին Դ. Գյուրջինյանի տված հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3pKMU9P:

Կոմիտեի նախագահը, պատասխանելով Մայրենիի օրվան նվիրված կոմիտեի նախաձեռնությունների մասին հարցին, ասել է, որ միջոցառումների ձևաչափն ընտրելիս նախապատվությունը տրվել է այնպիսի մտահղացումներին, որոնք ենթադրում են լսարանի աշխույժ ներգրավում։

«Միացի՛ր զրույցին քո բարբառով». սա կոմիտեի տոնական նախաձեռնություններից մեկն էր։ Դրա նպատակը հենց հասարակության տարբեր հատվածների ներգրավելն էր մի զրույցում, որը երբևէ տեղի ունեցած զրույցներից «ամենաբարբառայինն» էր։

Կոմիտեի ինստագրամյան էջում հայտարարվեց բարբառային զրույցի արշավ։ Օգտատերերը նամակներ էին ուղարկում կոմիտեին իրենց բարբառով։ Կոմիտեն, մեկտեղելով դրանք, օրվա ընթացքում հրապարակում էր Ինստագրամի իր էջում։

Նախաձեռնության նպատակը հայերենի բարբառները ներկայացնելն էր հենց բարբառակիրների շուրթերով։ Ծանոթացե՛ք մեր ստացած արձագանքների մի մասին կից էկրանապատկերներով։

Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին