Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մաքրենք մեր առօրյա խոսքը․ խոհանոց, բաղնիք

Ներկայացնում ենք «Մաքրենք մեր առօրյա խոսքը» շարքի հերթական ցանկը։ Թեմատիկ այս ցանկում ներառել ենք խոհանոցում և բաղնիքում տարբեր իրերի օտար անվանումներ, որոնք հաճախադեպ են խոսքում։

Հայերեն համարժեքները հետևողականորեն գործածելով՝ քայլ առ քայլ մեր խոսքից դուրս կմղենք օտար բառերը։

 

Խոհանոց

  1. արկղ – յաշիկ
  2. ափսե – տարելկա
  3. թեյնիկ – չայնիկ
  4. լվացարան – մոյկա / ումիվալնիկ
  5. խցան – պռոպկա
  6. կաթսա – կաստրուլկա / կաստրուլյա
  7. կափարիչ – կռիշկա
  8. հավաքածու – նաբոռ
  9. հարիչ – միքսեր
  10. հյութքամիչ – սոկովիժիմալկա
  11. չորանոց – սուշիլկա
  12. պատառաքաղ – չանգյալ
  13. ջեռոց – դուխովկա
  14. սառնարան – խալադելնիկ / խալաձելնիկ
  15. սառցարան / սառցախցիկ – խոլոդ / մառազիլկա
  16. սկուտեղ – պադնոս
  17. սպունգ – գուբկա
  18. սրճեփ – ջազզվե / ջազզվա / կոֆեվարկա
  19. տակդիր – պադստավկա
  20. քերիչ – տյորկա

  Բաղնիք

  1. անկյունակ – ուգոլնիկ
  2. դեղատուփ – ապծեչկա
  3. դույլ – վեդրո
  4. զտիչ – ֆիլտր
  5. լոգախցիկ – կաբինա
  6. լոգարան – վաննա
  7. խոզանակ – չոտկ
  8. խողովակ – տրուբա
  9. ծորակ – կռանթ
  10. կանգնակ – ստոյկա
  11. չորանոց – սուշիլկա
  12. ջրատաքացուցիչ – կալոնկա
  13. ցնցուղ – դուշ
  14. փական – վինտիլ
  15. օծանելիք – դուխի
  16. օճառ – սապոն

ՀԱՅԵՐԵՆԸ` ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒ

Սիրելի՛ հետևորդներ, ամեն տարի փետրվարի 21-ին աշխարհում նշվում է Մայրենի լեզվի օրը:

Օրը նշանավորելու համար Լեզվի կոմիտեն մասնագետներին առաջարկում է միանալ հայտարարված նախաձեռությանը։ Մանրամասները՝ կայքում https://www.langcom.am/

Բառեր կան, որոնք հայերենի զարգացման տարբեր շրջաններում, ունենալով նույն արմատն ու նշանակությունը, գրելաձևի որոշակի տարբերություն են ունեցել և ունեն։ Այս զուգաձև գրությունների մեջ առանձին խումբ են կազմում -ուկ/-ուք ածանցներով բառերը⤵️
https://www.langcom.am/%d6%84%d5%bd%d5%b8%d5%9e%d6%82%d5%af-%d5%a9%d5%a5%d5%9e-%d6%84%d5%bd%d5%b8%d6%82%d6%84%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d6%83%d5%b8%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4/

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

Ավելին
facebook