Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մաքրենք մեր առօրյա խոսքը․ հյուրասենյակ, ննջասենյակ

Շարունակում ենք թեմատիկ ցանկերի շարքը՝ նպատակ ունենալով մաքրելու մեր առօրյա խոսքն օտար (հաճախ աղավաղված) բառերից։ Հերթական ցանկում ներառել ենք հյուրասենյակի և ննջասենյակի կահույքի և իրերի օտար անվանումներ, որոնք դեռ շարունակում են շրջանառության մեջ մնալ։

Հայերեն համարժեքները առաջ մղելու նպատակով դրանք ներկայացրել ենք առաջին շարքով։

 

Հյուրասենյակ

  1. աստիճան – փիլաքյան
  2. բազկաթոռ – կռեսլո
  3. բազմոց – դիվան / ձիվան
  4. բուխարի – կամին
  5. գորգ – խալի
  6. դարակ – պոլկա
  7. լրագրասեղան – ժուռնալնիկ
  8. ծաղկաման – վազ(ա)
  9. հեռուստացույց – տելեվիզր / ծիլիվիզր
  10. մրգաման – վազ
  11. պահարան – շկաֆ
  12. ջահ – լյուստրա
  13. սպասքապահարան – սերվանտ
  14. վառարան – փեչ
  15. վարագույր – զանավեսկա
  16. տաքացուցիչ – աբագրիվատել
  17. փոշեկուլ – պիլասոս
  18. քիվ – կառնիզ
  19. օդափոխիչ – վինտիլյատոր
  20. օդորակիչ – կոնդիցիոներ / կանդիցիաներ

 

Ննջասենյակ

  1. աթոռակ – տաբուրետկա
  2. գորգիկ – կովրիկ
  3. զարթուցիչ – բուձիլնիկ
  4. թախտ – կուշետկա
  5. լուսամփոփ, գիշերալամպ – նաչնիկ
  6. ծածկոց – աձյալ
  7. կախիչ – վեշիլկա / վիշիլկա
  8. մահճակալ – կռավաթ
  9. ներքնակ – դոշակ
  10. պահարան – գարդիրոբ / գառձիռոբ
  11. պահարանիկ – տումբչկա
  12. պարկաթոռ – պուֆիկ
  13. սավան – պռոստին
  14. վերմակ – յորղան
  15. վերմակասավան, ծրար – պադաձյալնիկ