Մեր առօրյա խոսքում հաճախադեպ են օտարալեզու բառերը (հաճախ աղավաղված), որոնց հայերեն համարժեքները կան, շատերը գիտեն և գործածում են։ Բայց օտար այդ բառերը, այնուամենայնիվ, դեռ շրջանառության մեջ են։
Թեմատիկ այս ցանկերով հորդորում ենք հայերեն խոսքն աղտոտող օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները։
Հայերեն բառերը առաջ մղելու նպատակով դրանք ներկայացրել ենք առաջին շարքով։
- ամառանոց – դաչա
- առաստաղ – պատալոկ
- ավտոտնակ – գառաժ
- բազմահարկ / բարձրահարկ (շենք) – վիսոտնի / վիսոտկա
- բակ – հայաթ
- բնակարան – կվարտիրա
- բռնակ – ռուչկա
- դարպաս – վառոտ
- զուգարան – տուալետ
- թաղ – մայլա / մահլա
- խոհանոց – կուխնյա / կուխնի
- խորդանոց – չուլան
- կահույք – մեբել
- հատակ – պոլ
- հյուրասենյակ – զալ
- ձեղնահարկ – մանսարդ
- միջանցք – կարիդոր / կալիդոր
- մուտք – պադյեզդ
- նկուղ – պադվալ
- ննջասենյակ / ննջարան – սպալնյա / սպալնի
- շերտավարագույր – ժալյուզի
- պաստառ – աբոյ
- պատշգամբ – բալկոն
- պատուհանագոգ – պադակոննիկ / պադագոլնիկ / պադագոննիկ
- սանդուղք, աստիճան – փիլաք(յ)ան / նարդիվան
- վերելակ – լիֆտ
- տանիք – կռիշ(ա)
- ցանկապատ – զաբոռ
- փական, կողպեք – զամոկ
- օդանցք – ֆոռտչկա