Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մեզ հարցնում են (10)

Դիմագրավել բայը թե՛ գրավոր, թե՛  բանավոր խոսքում գործածվում է երբեմն տրական, երբեմն հայցական հոլովով գոյական լրացման հետ։ Դրանցից ո՞րն է ճիշտ։  

 

Դիմագրավել բայը բառարաններում գերազանցապես գրանցված է որպես չեզոք  սեռի բայ («Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», 1969, Է․ Աղայան, «Արդի հայերենի  բացատրական բառարան», 1976 և այլն)։ Կան բառարաններ, որոնցում այն գրանցված է որպես ներգործական սեռի բայ (Ա․ Սուքիասյան «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան» 2009, Ա․ Կռանյան, «Բառգիրք հայերեն լեզվի», 1998)։

Այս տարբերությունն ամենայն հավանականությամբ կապված է խնդրո առարկա բայի իմաստային նրբերանգների հետ, նայած թե ինչ բացատրություններ են գրված բայի դիմաց։ Այսպես, եթե դիմագրավել բայի առաջ նետվել, տոկալ, դիմադրել, և այլ իմաստներ չեզոք են, ապա նվաճել, ազդեցությանը ենթարկել, հակահարված տալ և այլն՝ ներգործական։ Այդ է պատճառը, որ դիմագրավել բայը պահանջում է երբեմն հայցական, երբեմն տրական հոլովով գոյականներ։

Նույն պատճառով է, որ այս բայի հետ որպես լրացում գործածվող գոյականի առումը՝ անձի կամ իրի, չի պայմանավորում դրա հոլովական պատկանելությունը, ինչպես որոշ բայերի դեպքում է․ օրինակ՝ փրկել նախագիծը, փրկել հիվանդին։ Կարող է լինել՝ դիմագրավել մարտը, դիմագրավել արհավիրքներին։ Իմաստային աղոտ տարբերությամբ պայմանավորված այս մոտեցումներն, իհարկե, չեն վերաբերում անձի առումով գործածված գոյականներին։ Դրանք միշտ դրվում են տրականի վերջավորությամբ՝ դիմագրավել ցուցարարներին, ամբոխին և այլն։

Քննարկվող բայի հետ գոյականի տարաձև գործածության բազմաթիվ օրինակներ կան գեղարվեստական և մասնագիտական գրականության մեջ։ Դրանք բոլորն էլ թելադրված են տվյալ համատեքստում այս բայի «թաքնված» իմաստներով։

Այսպիսով, դիմագրավել բայի հետ գոյական լրացումները կարող են դրվել և՛ տրական, և՛ հայցական հոլովով,  նայած թե ի՛նչ իմաստով է այն գործածված։

Երազիկ Գրիգորյան

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

🤔Երբեմն տարաձայնություններ են լինում՝ կապված «ամուրի» և «այրի» բառերի գործածության հետ: Խնդրում ենք պարզաբանել․ ի՛նչ իմաստ ունեն դրանք։

Պատասխանը՝ կայքում👇
https://cutt.ly/gGn98YQ

Օտար բառերի հայերեն համարժեքների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Լեզվի կոմիտեի կայք (լեզվիկոմիտե.հայ կամ http://langcom.am):
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-15/

Ռուսերեն #изгой (#իզգոյ) բառը նշանակում է «իր միջավայրից վտարված անձ. վտարյալ»։
Այս օտար բառի հայերեն համարժեքը վաղուց կա, գրանցված է բառարաններում։
Այդ բառը ՎՏԱՐԱԿ-ն է։
Ավելին՝ կայքում👇
https://cutt.ly/iDmVmKJ

Ավելին
facebook