Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՄԵԶ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ (15)

Ո՞ր դեպքում է ճիշտ գործածել առիթով բառը, ո՞ր դեպքում՝ առթիվ-ը։

 

Առիթով-ն ու առթիվառիթ բառի գործիականի հոլովաձևերն են, պարզապես առթիվ-ը գրաբարյան ձև է, որը բառի արժեքով անցել է ժամանակակից հայերենին։ Այս բառերի միակ էական տարբերությունն այն է, որ առթիվ-ը ածականի հետ չի գործածվում։ Եթե սովորական ու ճիշտ են «Շնորհավորում եմ այս գեղեցիկ առիթով» կամ «Այսօր լավ առիթով ենք հավաքվել» նախադասությունները, ապա չենք կարող ասել․ «Շնորհավորում եմ այս գեղեցիկ առթիվ» կամ «Այսօր լավ առթիվ ենք հավաքվել»։

Մյուս բոլոր դեպքերում առիթով և առթիվ բառերը  միմյանց փոխարեն գործածելը չի կարող սխալ համարվել։

Այնուամենայնիվ, որքան էլ այս բառերը նշանակությամբ նույնն են, մի միտում է նկատվում․ վատ, անցանկալի դեպքերի կապակցությամբ մարդիկ հաճախ գործածում են առիթով-ը, իսկ ուրախ, հաճելի դեպքերի կապակցությամբ՝ առթիվ-ը։ Հարկավոր է ուշադիր լինել և չծավալել այդ միտումը։

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook