Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Մեզ հարցնում են (6)

Այս հարցը առաջանում է հաճախ, և սխալներն էլ բավական շատ են։

Նախ հիշեցնենք, որ պատճառական են կոչվում այն բայերը, որոնք ունեն ացն, եցն, ցն ածանցները։ Օրինակ՝ խաղացնել, ուտեցնել, հագցնել։

Ոմանց թվում է, թե սովորաբար գրական, ճիշտ են լինում այն ձևերը, որոնք, ոչ գիտական լեզվով ասած, ավելի երկար են։ Այդպես է թվում նաև այս բայերի անցյալ կատարյալ և հոգնակի հրամայական ժամանակաձևերը կազմելիս։ Այսինքն՝ որ ճիշտ են, օրինակ, բարձրացրեցի, բարձրացրեցինք, նստեցրեցի, նստեցրեցիք, նստեցրեցե՛ք ձևերը։

Հերքելով այս թյուր կարծիքը՝ ասենք, որ ժամանակակից հայերենում ճիշտ են կարճ ձևերը։

Պատճառական բայերի կատարյալի հիմքը կազմվում է Ն/Ր փոփոխությամբ (բարձրացնել-բարձրացՆ/բարձրացՐ)։ Այս բայահիմքին ավելանում են ի, իր, եց, ինք, իք, ին վերջավորությունները, և ունենում ենք, օրինակ՝ բարձրացրի, բարձրացրիր, բարձրացրեց, բարձրացրինք, բարձրացրիք, բարձրացրին ձևերը։

Նույն բայահիմքին է ավելանում նաև հոգնակի հրամայականի –եք վերջավորությունը։ Ունենում ենք, օրինակ՝ խաղացրե՛ք, հագեցրե՛ք, հագցրե՛ք ձևերը։

Թեև պատճառական բայեր չեն, սակայն նրանց ձևային նմանակությամբ նույն ձևով են խոնարհվում նաև լցնել, հարցնել, վերցնել բայերը։

Այսպիսով, հիշենք․ ճիշտ  է ասել (գրել), օրինակ՝

բարձրացրի (բարձրացրինք),

խաղացրի (խաղացրինք), 

 խոսեցրի (խոսեցրինք),

հագցրի (հագցրինք),

հարցրի (հարցրինք),

նստեցրի (նստեցրինք),

այլ ոչ՝  բարձրացրեցի (բարձրացրեցինք), խաղացրեցի (խաղացրեցինք) և այլն։

Հոգնակի հրամայականի դեպքում՝

բարձրացրե՛ք,

խաղացրե՛ք,

խոսեցրե՛ք,

հագցրե՛ք,

հարցրե՛ք,

նստեցրե՛ք։

#հայերեն #հայոցլեզու
Առանձնացրել և ներկայացնում ենք արվեստի տարբեր ճյուղերում հանդիպող օտար բառերի հայերեն համարժեքները, որոնք օգտակար կլինեն հատկապես արվեստասեր (նաև արվեստագետ) հանրությանը։ 👇

https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-21/

Ուղղագրության կանոններն իմանալը չափազանց կարևոր է։

Խաղա՞նք 👉https://cutt.ly/VbSOc3U

Որպես լոքեր օտար բառի հայերեն համարժեք շրջանառվում է երկու տարբերակ։

Հստակեցնելու համար առաջարկում ենք քվեարկություն․ ի՞նչ եք կարծում որպես լոքերի համարժեք պահատո՞ւփ, թե՞ պահախցիկ բառն է ավելի ճիշտ գործածել:⤵️
https://cutt.ly/wbbrYX4

Ավելին