Տարբեր հրապարակումներում հաճախ կարելի է նկատել բառերի մեծատառ և փոքրատառ գրության շփոթ։
Այս բաժնում՝
- տեղեկապատկերների միջոցով բացատրվում են բառեր, որոնք մեկ իմաստով գործածվելիս գրվում են մեծատառ, մյուսով՝ փոքրատառ,
- պատկերների միջոցով ներկայացվում է, թե բաղադրյալ հատուկ անունների ո՛ր բաղադրիչներն են գրվում մեծատառ, որոնք՝ փոքրատառ։










Ամենայն հայոց կաթողիկոս բաղադրյալ անվանման միայն առաջին բաղադրիչը պետք է գրել մեծատառով։ Թույլատրելի է նաև գրության հետևյալ ձևը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս։ Եկեղեցական շրջանակներում, որպես հարգանքի և մեծարանքի նշան, մեծատառով են գրվում բոլոր բաղադրիչները ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։
«Ամենայն հայոց» բաղադրիչներով կազմվել են շրջասություններ, որոնք հատուկ անվան իմաստ են արտահայտում։ Դրանք բաղկացած են հասարակ անուններից և գրվում են փոքրատառով՝ ամենայն հայոց բանաստեղծ, ամենայն հայոց մայրաքաղաք, ամենայն հայոց երգի վեհափառ, ամենայն հայոց բանաստեղծուհի։





