Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ներկայացնում է Վարչական իրավախախտումների բաժինը

Վերահսկողական գործառույթներ իրականացնելու շրջանակում Լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը 2019 թվականին դիտարկել է Երևան, Արտաշատ, Արարատ և Արմավիր քաղաքների հրա­պարակային գրվածքների լեզվավիճակը, գրանցել օրենսդրության պահանջների խախտումները: 

Երևանում դիտարկում է անցկացվել Սայաթ-Նովայի, Կորյունի,  Չարենցի, Թումանյան, Սարյան, Տերյան, Մոսկովյան, Ամիրյան, Մյասնիկյան, Հանրապետության և «Կասկադի» տարածքին հարակից փողոցներում, Մաշտոցի և Հյուսիսային պողոտաներում, Նոր Նորքի 2-րդ զանգվածում: Մայրաքաղաքում գրանցվել է օրենսդրության պահանջների խախտմամբ ձևավորված 201, Արտաշատում՝ 18, Արարատում՝ 9, Արմավիրում՝ 13 հրապարակային գրվածք:  

Վարչական իրավախախտման վերաբերյալ հարուցվել է  41 վարույթ։ Վարույթներ են հարուցվել նաև Երևանի քաղաքապետարանում և Աբովյանի համայնքապետարանում։

Դիտարկման ընթացքում հանդիպել են օրենսդրության պահանջների խախտման հետևյալ դեպքերը.

ա) հրապարակային գրվածքը (ոչ ապրանքային նշան) պարունակել է միայն օտարատառ անուն կամ անվանում,

բ) հրապարակային գրվածքում տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության բնույթը նշող լեզվական միավորը եղել է միայն օտարալեզու (օրինակ՝  STYLE BY HERMITAGE SHOES @ FASHION Baldinini),

գ) օտարատառ և (կամ) օտարալեզու ձևավորմամբ հրապարակային գրվածքը տեղեկույթ է պարունակել միայն ապրանքային նշանի մասին (օրինակ՝ Ermenegildo Zegna),

դ) հրապա­րակային գրվածքը թեև ձևավորված է եղել հայատառ, բայց թարգմանվող լեզվական միավորները հայերեն ոչ թե թարգմանվել, այլ տառադարձվել են (օրինակ` «Բիգ բուք», «Սուպերմարկետ», «Կաֆե մինթ», «Ունո շուզ»):

Բաժինը դիտարկումներ կատարում է պարբերաբար և անհրաժեշտության դեպքում տնտե­սավարողներին պարզաբանում լեզվի բնագավառը կարգա­վո­րող օրենսդրության դրույթները:   

Նմանատիպ նյութեր
ՏԻՏՐ բառի դիմաց հայերենի միալեզվյան և թարգմանական բառարաններում տրվում են տարբեր համարժեքներ։ Դրանք երեքն են՝
Հնում հայ մատենագրության մեջ գործածվել է մի յուրահատուկ նշան, որը դրվել է համառոտագրված բառերի վրա
Պարզվում է, որ աշխարհի տարբեր երկրներում կան նաև լեզուների թանգարաններ, որոնցում ներկայացվում են լեզուները, նրանց
Սկսենք պրպտել բառարանները: Ակադեմիական «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»,
Մեր թվարկությունից առաջ արևադարձային և մերձարևադարձային աշխարհներում տարածված ու սիրված մրգի՝ նարնջի հայրենիքը Չինաստանն ու

✅ դիպել է, թռել է, կորել է, կպել է, հանգել է, փախել է
❌ դիպչել է, թռչել է, կորչել է, կպչել է, հանգչել է, փախչել է

https://t.co/U3qWqCTSPA

Մայրաքաղաքում գրանցվել է օրենսդրության պահանջների խախտմամբ ձևավորված 201, Արտաշատում՝ 18, Արարատում՝ 9, Արմավիրում՝ 13 հրապարակային գրվածք:
https://t.co/fc1h6Lw66U

🎙 Ներկայացնում ենք Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հարցազրույցը՝ Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդաշարին։

Հղումը՝ https://t.co/niNTE8dKWp

Հայերեն ո՞ր համարժեքը կշրջանառեք Zipline-ի փոխարեն։ Առաջարկում ենք տարբերակներ․ քվեարկե՛ք մեր կայքում։⏳➡️ https://t.co/0YPQoxSY9C

Աշխարհի տարբեր երկրներում կան լեզուների թանգարաններ, որտեղ ներկայացվում են լեզուները, նրանց այբուբենները, գրային համակարգերը և այլն:

🔗https://t.co/nN8HE3mues

Ավելին