Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Նույնականացում

Ինչ-որ բան մեկ այլ բանի հետ նույնացնելը, նույնական (լիակատար համընկնող) համարելը, նաև՝ նույնական լինելու փաստը հաստատելը, արձանագրելը։

Նույնականացման քարտում ամրագրվում են նաև քաղաքացու լուսանկարը, ստորագրությունը, արյան խումբն ու ռեզուսը։

Նույնականացման քարտը կորցնելու դեպքում անհրաժեշտ է դիմել ոստիկանություն։

Բանկի հավելված մուտք գործելու համար պետք է գործարկել կենսաչափական նույնականացումը:

Նմանատիպ նյութեր
Երրորդ երկրի կամ միջանկյալ տարածքով՝ տարանցումով բեռների կամ մարդկանց շարժը ապահովող։ Օդանավակայաններում խստացվել է միջազգային
Համացանցին միացած. համացանցի միջոցով հեռահաղորդակցման սարքերի միջև հաստատված ուղիղ՝ համաժամանակյա կապի ռեժիմ։ Ընկերությունն իր հաճախորդներին
Որևէ նոր բան (գիրք, պարբերական, հաղորդաշար և այլն) առաջին անգամ ներկայացնելու միջոցառում, շնորհանդես, որի ժամանակ
Հրդեհը շիջելու (մարելու, հանգցնելու) գործողություն։ Հրդեհի բարդության աստիճանով պայմանավորված՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ինը մարտական
Գործընթաց, երբ պետությունն ընդունում է իր այն քաղաքացիներին (որոշ դեպքերում նաև երրորդ երկրի քաղաքացիներին կամ

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին