Հեռախոս` (095) 09 34 55 / (077) 37 65 65

Էլ․ փոստ` contact@langcom.am

Շահառու

Ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ուղղակիորեն և/կամ անուղղակիորեն կրում է կայացվող որոշումների և իրականացվող գործողությունների ազդեցությունը. հետաքրքրված, առնչակից կողմ։

Սոցիալական փաթեթի յուրաքանչյուր շահառու էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկանում է, թե ո՛ր ընկերությունում է ապահովագրված:

Հիմնադրամի շահառու կարող է դառնալ առողջական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ։

Գործարար հարաբերություններում չկա իրական շահառու:

Նմանատիպ նյութեր
Հարցեր՝ խնդիրներ առաջացնող, կասկածներ հարուցող։ 1. Բողոքում էր, որ համակարգի բնականոն աշխատանքն ապահովելը դարձել էր
Փափուկ գորգ, որը մի շարք մարզաձևերի (ըմբշամարտ, մարմնամարզություն և այլն) մրցությունների ընթացքում ծառայում է մարզիկներին
Ամբողջ հասարակության կամ պետության կարիքներին ծառայող, ընդհանուրին վերաբերող օգուտ, շահ։ 1. Պաշտպանը հայտարարեց, որ հանրային
Առանց ուսուցողի՝ ինքնուրույն սովորելու, հմտություններ ձեռք բերելու համար նախատեսված ձեռնարկ, դասագիրք, տեսանյութ կամ հավելված և
Պարետի ղեկավարած մարմինը, ինչպես նաև պաշտոնավայրը։ 1. Ներդրված թվային ծրագրով պարետատունը հնարավորություն ունի վերահսկելու ինքնամեկուսացման

Հարգելի՛ քաղաքացիներ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում խնդրում ենք լեզվական տարատեսակ պարզաբանումներին առնչվող նամակները, դիմումները առաջիկա օրերին Լեզվի կոմիտեին փոխանցել կապի հետևյալ միջոցներով․

📧 contact@langcom.am
☎️ 010 266879, ներքին՝ 1 կամ 2

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

Ավելին