Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

ՇՈ՞ՒՐՋ, թե՞ ՇՈՒՐՋԸ

Գրավոր և բանավոր խոսքում հաճախ են  շփոթում ՇՈՒՐՋ և ՇՈՒՐՋԸ բառերը։

Ասենք, որ հայերենի որոշ բառարաններում այս բառերը միասին են տրված, միևնույն բառահոդվածում։

Ինչպե՛ս իմանանք, թե որ դեպքում ո՛ր բառը պիտի գործածենք. ՇՈ՞ՒՐՋ, թե՞ ՇՈՒՐՋԸ։

Եթե խոսքը շուրջբոլորի՝ չորս կողմի մասին է, այսինքն՝ բառը կիրառվում է տարածական իմաստով, ապա պետք է գրել միայն ՇՈՒՐՋԸ: Սա վերաբերում է բոլոր դեպքերին: Այսպես.

1. Հավաքվում են կլոր սեղանի շուրջը և սկսում ջերմ զրուցել (այստեղ գործածվել է այլ բառի հետ՝ որպես կապ)։

2. Շուրջը ձյունապատ լեռներ են (այս նախադասության մեջ գործածվել է առանձին՝ որպես մակբայ)։

Իսկ եթե «մասին, վերաբերյալ» իմաստն է, ապա գործածվում է ՇՈՒՐՋ բառը, առանց Ը-ի: Մենք խոսում ենք թեմայի շուրջ, քննարկումներ ենք ունենում ինչ-որ առաջարկի շուրջ, նաև բանակցում ծագած խնդիրների շուրջ։

ՇՈՒՐՋ բառը գործածվում է նաև «մոտավոր, մոտավորապես» մակբայական իմաստով: Օրինակ՝ շուրջ հարյուր հեկտար, շուրջ 200 խորանարդ մետր և այլն:

ՇՈՒՐՋ և ՇՈՒՐՋԸ բառերի իմաստային և գործածության առանձնահատկությունները հաշվի առնելով՝ այսուհետև ճիշտ գործածենք սրանցից յուրաքանչյուրը: Մանավանդ որ նրանք «կարող են հանդիպել» նույնիսկ մեկ նախադասության մեջ, երբ մի օր շուրջ տասը ընկերներով նստեք խարույկի շուրջը և խոսեք առաջիկա անելիքների շուրջ

Աշխատանքային հարաբերություններում անհարկի կիրառվող օտար բառերն ու արտահայտությունները գործածողների «ծուլության» պատճառով ներթափանցում են մայրենի լեզու, ապականում այն։
https://www.langcom.am/%d5%b0%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84-16/

🚛 Ներկայացնում ենք տարբեր նշանակություն ունեցող բեռնատար, շինարարական, գյուղատնտեսական, փրկարար և այլ մեքենաների անվանումներ։
Իմանանք և գործածենք մեքենաների հայերեն անվանումները։

4

✈️Ներկայացնում ենք օդանավակայանին և օդանավերին առնչվող հայերեն բառապաշարի մի մասը՝ հիմնականում նրանք, որոնք միայն մասնագիտական չեն։
🧳Հուսով ենք, որ ճամփորդությունների ժամանակ այս բառերը հաճախ կգործածեք։ Հայերեն բառերը թող ամուր տեղ ունենան մեր խոսքում և թևածեն ամենուրեք։

4
Ավելին
facebook