Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Ուղղագրական վթարներ. Բ – Պ – Փ [10 դեպք]

Ուղղագրություն Բ-Պ-Փ

ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ

Բաղաձայնների ուղղագրության ուսուցումը դպրոցում սկսում են բ – պ – փ-ից: Ուսուցիչները տարիներ շարունակ սովորեցնում են ճիշտ գրելու կանոնները, բայց «վթարներն» անպակաս են, և պիտի ջանք թափել դրանք վերացնելու ուղղությամբ:

 

     Ընտրել ենք «ուղղագրական վթարների» 10 դեպք:

 

  1. Աճապարանք կամ արագություն ցույց տվող հապ արմատ ունենք, որից կազմվել են բոլորիս հայտնի հապահապճեպհապշտապ բառերը: Ուշադրություն. կարող ենք մտապահել, որ հապճեպհապշտապ բառերում երկու պ ունենք, նույն տառը պիտի գրել: Ոմանք հափշտապ են գրում թերևս հափշտակել բառի առաջին չորս տառերի (հնչյունների) ազդեցությամբ: Խորհուրդ. գրելիս մի պահ հապաղում եք և վստահաբար գրում հապշտապ՝ խուսափելով վթարից:

 

  1. Այլ է հափշտակել բառի հարցը. այստեղ հենց փ էլ գրվում է: Այսինքն՝ ինչպես արտասանում, այնպես էլ գրում ենք, ուստի «վթարային իրավիճակ» չպիտի ստեղծել:

 

  1. Խաբ արմատից կազմված բառերում բ է գրվում, թեև փ ենք արտասանում: Այսպես՝ խաբել, խաբեբա (ուշադրություն. այստեղ էլ երկու բ ունենք), խաբեություն, խաբուսիկ, հուսախաբություն, երազախաբություն և այլն:

Նրանք, ովքեր գիտեն խաբկանք բառը, երբեք չեն սխալվում, քանի որ, որպես կանոն, գրագետ են լինում:

 

  1. Նմանության հիման վրա երբերբեմներբեք բառերի հետ մտովի սխալ կապ ստեղծելով՝ ոմանք երփներանգերփնավառ «գունավառ. բազմագույն գեղեցիկ փայլով ցոլացող» բառերը գրում են բ-ով և անշուշտ սխալվում են: Սրանցում երփն՝ «գույն» նշանակող արմատն է:

 

  1. Թպրտալ բառը շատերը փ-ով են արտասանում և այդպես էլ գրում են, բայց դա ընդունելի չէ: Հանուն ճշմարտության պիտի ասենք, որ հայերենի տարբեր բառարաններում գրանցվել են նաև թպրտալ բառի տարբերակները՝ թփրտալ (որպես բարբառային բառ), թփռտալ (որպես ժողովրդական բառ): Ուղղագրական նոր բառարաններում միայն թպրտալ-ն է տրված:

 

  1. Արփի «արև» բառի, ինչպես նաև ԱրփիարԱրփենիկԱրփինեՍիրարփի անունների փ-ի ազդեցությամբ ջրարբի «ոռոգովի, ջրովի. ջրով հագեցած» բառը սխալմամբ հաճախ գրում են փ-ով, այնինչ այստեղ արբ «խմել» արմատն է: Այդ արմատը կա նաև արյունարբու «արյուն խմող, արյան ծարավի», արբենալ «գինովնալ, հարբել», գինարբուք «կերուխում, խրախճանք» բառերում: Պարզ է, չէ՞, որ հարբել և հարբեցող բառերն էլ են բ-ով գրվում:

 

  1. Արմատի յուրահատուկ կրկնությամբ է կազմվել ճեփ-ճերմակ «բոլորովին ճերմակ» բառը (ճերմակ բառի առաջին վանկի ր-ն փոխվել է փ-ի): Այդպես է նաև լեփ-լեցունդափ-դատարկդեփ-դեղիննոփ-նորսեփ-սև, հիմնականում արևմտահայերեն խոփ-խոշոր «շատ մեծ՝ խոշոր» և այլ բառերում: Ինչպես տեսնում ենք, սա մեկ դեպք չէ, այլ համակարգային իրողություն է: Այնպես որ պ գրելն անտեղի ու սխալ է: Ուստի միայն ճեփ-ճերմակ՝ փ-ով:

 

  1. Հայտնի է, որ մի շարք բառերում ղ-ից հետո գրվում է բ (արտասանվում է պ): Այսպես՝ աղբաղբյուրեղբայրողբՀղփանալ «առատությունից՝ լիությունից երես առնել, շփանալ» բառը սրանցից տարբեր է: Այստեղ փ է գրվում և արտասանվում, ուստի պիտի զգույշ լինել և չսխալվել:

 

  1. Ախպեր-ը եղբայր բառի ժողովրդական տարբերակն է արևելահայերենում: Այս ձևով շատ է հանդիպում նաև գեղարվեստական գրականության մեջ, արձանագրված է բառարաններում: Արևմտահայերեն ժողովրդական խոսքում եղբայր-ը դարձել է աղբար (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբա՞րը» հիշեցիք):

Այս աղբար-ից Հայաստանում առաջացավ ախպար տարբերակը, որով տեղացիները կոչեցին հայրենադարձված արևմտահայերին (ցավալի մի փաստ): Եթե աղբար-ը սովորական բառ է, չեզոք կամ դրական իմաստով, ապա ախպար-ը միայն բացասական երանգավորում ունի:

 

  1. Ուղղագրական խայտառակ վթար է շփվել բառի շբվել գրությունը, որ հաճախ ենք տեսնում համացանցային մեսրոպատառ և լատինատառ գրառումներում: Բարեբախտաբար շփում-ը ճիշտ են գրում: Մնում է «սրԲազան պատերազմ» հայտարարել սխալագրությանը՝ շբվելshbvel:

 

     Մի փոքրիկ ուշադրություն և ջանք, ու կտիրապետենք ուղղագրական վթարներից խուսափելու նուրԲ արվեստին: