Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Պահանջում են կապերը

Նախ բերենք մի շարք կապերի հետ անձնական դերանունների գործածության օրինակներ.

«Իմ հետ այդպես մի՛ խոսիր»։

«Մենք հույս ենք դնում միայն մեր վրա»։

«Ո՞նց է եղանակը ձեր մոտ»։

«Քո պես քչերը կան»։

«Իմ համար նույնը չէ»։

«Ձեր նման չենք կարող»։

Այս նախադասություններից որո՞նց մեջ են անձնական դերանունները գործածված ճիշտ հոլովով։   

Եթե ինքներդ ձեզ համար ճշտեցիք, ասենք՝ ոչ մեկում։ Ինչո՞ւ։ Իմանալով պատասխանը՝ կարծում ենք, որ չի սխալվի այլևս ոչ ոք։

Հիշե՛նք հետևյալ կապերը, որոնք ընդամենը վեցն են՝ հետ, վրա, մոտ, պես, համար, նման։

Մեր սխալների համար «մեղավոր» են հենց սրանք, որոնց հետ ճիշտ լեզու գտնելն առանձնապես դժվար չէ։ Պարզապես պետք է իմանալ, որ բոլոր բառերի նման այս կապերը նույնպես թելադրում են, պահանջում «իրենցը»։ Այդ ուզածն էլ իրականում մեծ բան չէ. ընդամենը… տրական հոլովով դերանուն։

Սերտենք այդ դերանունների (ես (մենք), դու (դուք)) տրական հոլովաձևերը ևս.

ուղղ. ես (մենք)                                    դու (դուք)  

սեռ. իմ (մեր)                                       քո (ձեր)

տրակ. ԻՆՁ (ՄԵԶ)                              ՔԵԶ (ՁԵԶ)  

Ամփոփենք. նշված վեց կապերի հետ առաջին և երկրորդ դեմքի անձնական դերանունները գործածվում են տրական հոլովով։ Բնականաբար ոչ թե պետք է ասել, օրինակ՝ իմ հետ, մեր վրա, ձեր մոտ, քո պես, իմ համար, ձեր նման, այլ ԻՆՁ ՀԵՏ, ՄԵԶ ՎՐԱ, ՁԵԶ ՄՈՏ, ՔԵԶ ՊԵՍ, ԻՆՁ ՀԱՄԱՐ, ՁԵԶ ՆՄԱՆ և այլն։ Երրորդ դեմքի անձնական դերանունների դեպքում խնդիրներ գրեթե չեն առաջանում, ինչպես՝ նրա հետ, իր պես (ոմանք սխալմամբ ասում ենիրեն պես), նրանց հետ, իրենց պես և այլն։  

Գուրգեն Միքայելյան

Նյութը հրապարակվել է hraparak.am կայքում:


Կարևոր է այն, թե ի՛նչ երգեր ենք լսում։
https://www.langcom.am/%d5%a5%d6%80%d5%a3%d5%b6-%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

ՔՆՆԱՐԿԵ՞ՆՔ ՄԻԱՍԻՆ
Ճի՞շտ է արդյոք «օրինակ ․․․․ և այլն» բառերի համատեղ գործածությունը։👨‍💻
https://www.langcom.am/%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%af-%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4-%d5%a5%d5%be-%d5%a1%d5%b5%d5%ac%d5%b6/

Մեզ հարցնում են 👇 ․ #հայերեն #հայոցլեզու
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-10/

#հայերեն

Մեզ հարցնում են 👇
https://www.langcom.am/%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-9/

Ավելին