Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Պաշտոնական գրագրության մեջ ամսաթվերի գործածության մասին

Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել: Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձևաթղթերում: Հանդիպում են գրության այսպիսի ձևեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15-ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»-ը հունվար 2018 թ. կամ 15-ը հունվար 2018 թ. կամ15/01/2018 թ. կամ 15-01-2018 կամ 15.01.2018 և այլն:

Նկատելի է, որ ամսանվան (նաև ամիսը ցույց տվող թվի) և տարեթվի միջև ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է ը և այլն: Համեմատաբար նոր իրողություն է, որ օր-ամիս-տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով:

Այս անհարկի բազմաձևությունը վերացնելու և գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել և գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձևով: Պահպանել ամսաթիվ-ամսանուն-տարեթիվ հերթականությունը: Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ 15.05.2019: Ամսանունը գրել փոքրատառ:

Թույլատրելի է նաև ամսանվան ուղիղ ձևով գրությունը: Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.: Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաև սկզբում: Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.:

  • Ամիս-ամսաթիվը և տարեթիվն իրարից ստորակետով չանջատել: Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1:
  • Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերում գործածել միջակետ և ոչ թե թեք գիծ կամ գծիկ: Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25-01-2019, այլ 25.01.2019:

«Թվական» բառի համառոտագրությունը՝ «թ.»-ն, գրել թվանշանից առանձին՝ թողնելով բացատ: Օրինակ՝ 31 հունվարի 2019 թ.: Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերից հետո «թ.»-ն չգրել՝ համարելով ավելորդ:

#Հայերենը🇦🇲պետական լեզուն է։

Առաջին անգամ պետական լեզու է հռչակվել 1919 թ. դեկտեմբերի 24-ին։
Օրը նշանավորելու և հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում պատկերացնելու համար ներկայացնում ենք այդ լեզվաընտանիքը պատկերող ծառը։
Հայերենը ինքնուրույն ճյուղ է այս լեզվաընտանիքում։

🏆 Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը։

Ավելին՝ կայքում 👇
https://www.langcom.am/https-www-langcom-am-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%bc-2022/

Ավելին
facebook