Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Պատվի նշանը՝ որպես պատվի նշան

Հնում հայ մատենագրության մեջ գործածվել է մի յուրահատուկ նշան, որը դրվել է համառոտագրված բառերի վրա և կոչվել է «պատվի նշան»:

Ինչու՞ էին այդպես կոչում նշանը: Հնագույն բնագրերում հանդիպում է միայն յոթ բառի համառոտագրություն՝ Աստուած, Յիսուս, Քրիստոս, Տէր, Սուրբ, Իսրաէլ, Երուսաղէմ: Այս բառերը կոչվում են տերունական, այսինքն` բառեր, որոնք Աստծուն են հատուկ, նրան են վերաբերում կամ աստվածաշնչային են։ Այս համառոտագրությունն արվում էր որպես պատիվ, հարգանք տերունական բառերի նկատմամբ և այն բանի համար, որ գրիչներն ու ծաղկողները իրենց արժան չէին համարում վերոնշյալ բառերը լրիվ գրելու։  Ահա այս պատճառով է առաջացել համառոտագրության նշանի անվանումը: Պատվի նշանը դրվում էր համառոտագրված բառի վերևում։

Տերունական բառերը համառոտագրվում են հետևյալ ձևերով.

Հետագա դարերում պատվագրությունը կորցնում է իր սկզբնական նշանակությունը, սակայն անունը պահում է: Սկսում են համառոտագրել բառեր, որոնք բնավ էլ տերունական չէին, սովորական բառեր և թվանշան տառեր էին (հայտնի է, որ մինչև արաբական թվանշանների փոխառությունը հայերենում թվականներն արտահայտվել են տառերով):

Իսկ ի՞նչն է դրդում գրիչներին համառոտագրելու բառերը: Գրանյութի թանկությունը, երբեմն էլ սղությունը հարկադրում է նրանց փոքր տարածության վրա շատ բան գրել, և ահա այդ նպատակով անհրաժեշտ են համարում դիմել խնայողության, այսինքն՝ համառոտագրության:

Համառոտագրության բազմաթիվ տարբերակներ կան՝ մեկից մինչև մի քանի տառերից բաղկացած։

Հաճախ հանդիպում են երեք և ավելի տառերով հապավումներ, որոնք սովորաբար կազմված են լինում բառի առաջին տառից, միջին բաղաձայն տառերից և վերջին տառից։ Օրինակ՝

Համառոտագրվում են նաև հատուկ անունները՝

Յուրահատուկ խառնուրդ է շաբաթվա օրերի համառոտագրությունը․ այն ընդգրկում է և՛ թիվ, և՛ բառ՝

Բառապաշարում կան նաև բացասական նշանակությամբ կամ «ոչ պատվավոր» բառեր։ Համառոտագրելիս ինչպե՞ս էին վարվում դրանց հետ։ Գրիչները դրա լուծումը գտել էին՝ պատիվը դնելով բառի տակ։ Այսպես.

Կարևոր է հիշել, որ համառոտագրված բառերը ընթերցելիս ամբողջական են արտասանվում են: Օրինակ՝ ՔՍ, ՅՍ, ԲՇ և այլն կարդացվում են ոչ թե այնպես, ինչպես գրված են, այլ Քրիստոս, Յիսուս, երկուշաբթի և այլն։

Նմանատիպ նյութեր
Վերահսկողական գործառույթներ իրականացնելու շրջանակում Լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը 2019 թվականին դիտարկել է Երևան, Արտաշատ,
ՏԻՏՐ բառի դիմաց հայերենի միալեզվյան և թարգմանական բառարաններում տրվում են տարբեր համարժեքներ։ Դրանք երեքն են՝
Պարզվում է, որ աշխարհի տարբեր երկրներում կան նաև լեզուների թանգարաններ, որոնցում ներկայացվում են լեզուները, նրանց
Սկսենք պրպտել բառարանները: Ակադեմիական «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում», Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանում»,
Մեր թվարկությունից առաջ արևադարձային և մերձարևադարձային աշխարհներում տարածված ու սիրված մրգի՝ նարնջի հայրենիքը Չինաստանն ու

-Այսպես գրքերը նոր կյանք են ստանում,-ասում է Դ․ Գյուրջինյանն ու ավելացնում,- Ազգային գրադարանի այս նախաձեռնությունը գովելի է ու շատ կարևոր: Նկուղներում, դարակներում մնացած, գործածությունից դուրս ընկած գրքերը հիմա կարծես նոր կյանք են ստանում:
https://t.co/XBeZmrOybS

#ԱյսօրվաՀայերենը

ՎԵՐՆԱՆՑՈՒՄ | Փողոցի, պողոտայի, ճանապարհի լայնքով վերգետնյա հետիոտնային անցում անարգել երթևեկություն ապահովելու և փողոցն անվտանգ հատելու համար։

#ԱյսօրվաՀայերենը

ՉԵՂԱՐԿԵԼ | Մինչ այդ կայացրած որոշումից, նախապես հաստատված ինչ-որ բանից (իրադարձություն, հանդիպում և այլն) հրաժարվելը, հետ կանգնելը, դրանք կասեցնելը կամ չեղյալ հայտարարելը:

#ԱյսօրվաՀայերենը

ՀԵԾԱՆՎՈՒՂԻ | Առավելապես քաղաքային միջավայրում հեծանիվ քշելու՝ հեծանվով տեղաշարժվելու համար առանձնացված ճանապարհ, ուղի՝ հատուկ գծանշումներով, երբեմն գունավորմամբ։ Հեծանվահրապարակում հեծանվավազքի համար նախատեսված ուղի։

Ավելին