1․ Պատերազմական մեծ գործողություններ և առհասարակ՝ պատերազմներ վարելու տեսությունը. պատերազմական գործողությունների ժամանակ հաջողության հասնելու համար լավագույն ուղին մշակելու և իրականացնելու արվեստը։
2․Ցանկալի նպատակին հասնելու համար մշակված ծրագիր. այդ ծրագիրն իրականացնելու ուղին, ուղղությունը։
3․Հասարակական-քաղաքական պայքարի ղեկավարման արվեստը։
1. Ըստ Սուն Ցզիի` ռազմավարությունը ելնում է հաղթանակ տանելու ձգտումից:
2. Պետությունը մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագիր և ռազմավարություն։
3. Պատերազմի սպառնալիքի պայմաններում ապրող հասարակությունը պետք է զարգացման նոր ռազմավարություն ունենա։