Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վահրամ Դումանյանը հանդիպել է Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների աշխատակազմերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում:

Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:

Լեզվի կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրել է ստորաբաժանման կառուցվածքը, գործունեության ոլորտները: Ըստ Դ. Գյուրջինյանի՝ կառույցի կարևոր խնդիրներից է լեզվական փորձաքննական համակարգ չունենալը:

Վահրամ Դումանյանը փաստել է կոմիտեի՝ ոլորտին բնորոշ համակարգման բարդությունները՝ միաժամանակ ընդգծելով. «Պետք է ունենալ լավ գործիքակազմ՝ դաշտը կառավարելու, կարգի բերելու համար՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու և ընդունելի տարբերակ ընտրելով»:

Քննարկվել են նաև «Լեզվի մասին» օրենքի փոփոխության, այն արդիականացնելու՝ այսօրվա խնդիրներին համահունչ դարձնելու, լեզվական մակարդակի որակը բարելավելու, լեզվական առկա խնդիրները լուծելու և այլ հարցեր:

Ավելին՝ այստեղ։