Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարույթ անհատ ձեռնարկատեր Մարինե Հովսեփյանի նկատմամբ

Հասցեն` Հայաստանի  Հանրա­պետություն,
ք. Երևան, Թումանյան փողոց, 11-րդ շենք, տարածք 3  շի­նու­թյուն

Սույն ցուցանակը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վար­չական իրա­վա­խախտ­ման վերա­բեր­յալ վարույթ է հարուցվել անհատ ձեռնարկատեր Մարինե Հովսեփյանի նկատմամբ:

Ս. թ. ապրիլի 22-ին նույն տարածքում տեղադրվել է հայալեզու և հա­յատառ ձևավորմամբ ցուցանակ:

Քանի որ վարչական իրա­վախախտումը (դրան նպաստող պայմաններն ու պատճառները) վերացնելու փորձը, իրավախախտումը վերացնելը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգա­մանք չեն, նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/2436/05/19):  

Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի դրա քննության ավարտից հետո: