Հասցեն` Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Տիգրան Մեծի 16
Սույն ցուցանակը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել անհատ ձեռնարկատեր Ռոզա Հակոբյանի նկատմամբ: Նույն տարածքում տեղադրվել է հայալեզու և հայատառ ձևավորմամբ ցուցանակ:
Քանի որ վարչական իրավախախտումը (դրան նպաստող պայմաններն ու պատճառները) վերացնելու փորձը, իրավախախտումը վերացնելը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանք չեն, նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ՝ ՎԴ/1902/05/19):
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Դ. Դանիելյան) ս. թ. հուլիսի 1-ին մերժել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռոզա Հակոբյանի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Լեզվի կոմիտեն վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/1902/05/19 վարչական գործով կայացրած 01.07.2019 թ. որոշումը. վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է 2020 թ. հոկտեմբերի 22-ին ժամը` 11:15:
Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի վերաքննիչ բողոքի քննությունից հետո: