Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարույթ «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ տնօրենի նկատմամբ

Հասցեն` Հայաստանի  Հանրա­պետություն,
ք. Երևան, Բաղրամյան 53

Սույն ցուցանակը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վար­չական իրա­վա­խախտ­ման վերա­բեր­յալ վարույթ է հարուցվել «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ տնօրենի նկատմամբ:

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/2274/05/19):  

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Մ. Մելքումյան) ս. թ. հոկտեմբերի 9-ին բավարարել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Հրաչ և Ռուբեն» ՍՊԸ տնօրենի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների  վերաբերյալ  Հայաստանի  Հանրապե­տության օրենս­գրքի 1893-րդ հոդ­վածի 1-ին մասի, վարչական  պատասխանա­տվու­թյան ենթարկելու պահանջի մասին. նշանակվել է տուգանք՝ 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամի չափով:

Դատարանի որոշումը չի բողոքարկվել, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: