Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարույթ «Նարեկ» ՍՊԸ տնօրենի նկատմամբ

Հասցեն` Հայաստանի  Հանրա­պետություն,
ք. Երևան, Տիգրան Մեծի 16

Սույն ցուցանակները ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստերով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել  «Նարեկ» ՍՊԸ  տնօրենի նկատմամբ: 

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/1913/05/19): 

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Հարությունյան)  ս. թ. հունիսի 27-ին մերժել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Նարեկ» ՍՊԸ տնօրենի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

Լեզվի կոմիտեն վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/1913/05/19 վարչական գործով կայացրած 27.06.2019թ. որոշումը. վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է 2020 թ. հոկտեմբերի 15-ին ժամը` 10:30: 

Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի վերաքննիչ բողոքի քննությունից հետո: