Հասցեն` Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 53 ա շենք, 21/1 շինություն
Սույն ցուցանակը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել «Վի ընդ Բի սթայլ» ՓԲԸ տնօրենի նկատմամբ:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/1934/05/19):
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Հարությունյան) ս. թ. հունիսի 6-ին մերժել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Վի ընդ Բի սթայլ» ՓԲԸ տնօրենի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Լեզվի կոմիտեն վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/1934/05/19 վարչական գործով կայացրած 27.06.2019 թ. որոշումը. վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է 2020 թ. դեկտեմբերի 10-ին ժամը` 14:10:
Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի վերաքննիչ բողոքի քննությունից հետո: