Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարույթ «Ֆեշն թայմ» ՍՊԸ տնօրենի նկատմամբ

Հասցեն` Հայաստանի  Հանրա­պետություն, 
ք. Երևան, Ագա­թանգեղոսի 7-րդ շենք, թիվ 286 շի­նու­թյուն

Սույն ցուցանակը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել «Ֆեշն թայմ» ՍՊԸ տնօրենի նկատմամբ:

Ս. թ. փետրվարի 25-ին նույն տարածքում տեղադրվել է մասամբ հայալեզու և հայատառ ձևավորմամբ ցուցանակ:

Քանի որ վարչական իրավախախտումը (դրան նպաստող պայմաններն ու պատճառները) վերացնելու փորձը, իրավախախտումը վերացնելը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը բացառող հանգամանք չեն, նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ՝ ՎԴ/1938/05/19):

ՀՀ վարչական դատարանը (դատավոր՝ Դ. Դանիելյան) ս. թ. հուլիսի 1-ին մերժել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Ֆեշն թայմ» ՍՊԸ տնօրենի վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Լեզվի կոմիտեն վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի 01.07.2019 թ. որոշումը. վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է 2020 թ. հոկտեմբերի 8-ին ժամը՝ 10։40:

Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի վերաքննիչ բողոքի քննությունից հետո: