Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարույթ անհատ ձեռնարկատեր Վահագն Գաբրիելյանի նկատմամբ

Հասցեն` Հայաստանի  Հանրա­պետություն,
Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, 1-ին փողոց 2/1

Սույն ցուցանակները ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստերով վար­չական իրա­վա­խախտ­ման վերա­բեր­յալ վարույթ է հարուցվել անհատ ձեռնարկատեր Վահագն Գաբրիելյանի  նկատմամբ:

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/8131/05/19):  

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Դ. Դանիելյան)  2020 թ. փետրվարի 4-ին մերժել է Լեզ­վի կոմիտեի հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վահագն Գաբրիելյանի՝  վեր­­­­­­­­­­ջինիս, ըստ Վարչական իրա­վա­խախ­տում­ների վերա­բերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենս­գրքի 1893-րդ հոդ­վածի 1-ին մասի, վարչական պատաս­խանա­տվու­թյան ենթարկելու պահանջի մասին:

Լեզվի կոմիտեն վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/8131/05/19 վարչական գործով կայացրած 04.02.2020թ. որոշումը:

Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի վերաքննիչ բո­ղո­քի քննությունից հետո: