Հասցեն` Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Բաղրամյան 53
Սույն ցուցանակը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել «Բարրի թրեյդ» ՍՊԸ տնօրենի նկատմամբ:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/1937/05/19):
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Միրզոյան) 2019 թ. նոյեմբերի 5-ին մերժել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Բարրի թրեյդ» ՍՊԸ տնօրենի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
Լեզվի կոմիտեն վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/1937/05/19 վարչական գործով կայացրած 05.11.2019թ. որոշումը:
Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի վերաքննիչ բողոքի քննությունից հետո: