Հասցեն` Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Թումանյան 31
Սույն ցուցանակները ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստերով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել «Իտալիկուս» ՍՊԸ տնօրենի նկատմամբ:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/4239/05/19):
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Հ.Այվազյանի) 2019թ. օգոստոսի 26-ին բավարարել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Իտալիկուս» ՍՊԸ տնօրենի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
«Իտալիկուս» ՍՊԸ տնօրեն Լուսինե Հովակիմյանը վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/4239/05/19 վարչական գործով կայացրած 26.08.2019 թ. որոշումը. վերաքննիչ բողոքի քննությունը նշանակված է 2020 թ. սեպտեմբերի 3-ին, ժամը` 15:20:
Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի վերաքննիչ բողոքի քննությունից հետո: