Հասցեն` Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Թումանյան 30
Սույն ցուցանակները ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստերով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել «Պրոֆ փիար» ՍՊԸ տնօրենի նկատմամբ:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/4202/05/19):
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Կ. Զարիկյանի) 2019 թ. նոյեմբերի 4-ին բավարարել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Պրոֆ փիար» ՍՊԸ տնօրենի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին. նշանակվել է տուգանք՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի գործի քննության ավարտից հետո: