Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարույթ «Վ.Վ. արտ դիզայն» ՍՊԸ տնօրենի նկատմամբ

      Հասցեն` Հայաստանի  Հանրա­պետություն,
ք. Երևան, Բաղրամյան-Օրբելի գետնուղու մուտքի Բաղրամյան փողոցի կողմից) վերևում

Սույն գովազդը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վար­չական իրա­վա­խախտ­ման վերա­բեր­յալ վարույթ է հարուցվել «Վ.Վ.արտ. դիզայն» ՍՊԸ տնօրենի նկատմամբ:

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/3068/05/19):  

ՀՀ վարչական դատարանը (դատավոր`    Ա. Միրզոյան)  2019 թ. դեկտեմբերի  11-ին մերժել է Լեզ­վի կոմիտեի հայցն ընդդեմ «Վ.Վ.արտ.դիզայն» ՍՊԸ տնօրենի` վեր­­­­­­­­­­ջինիս, ըստ Վարչական իրա­վա­խախ­տում­ների վերա­բերյալ Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենս­գրքի 1893-րդ հոդ­վածի 1-ին մասի, վարչական պատաս­խանա­տվու­թյան ենթարկելու պահանջի մասին:

Լեզվի կոմիտեն վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/3068/05/19 վարչական գործով կայացրած 11.12.2019 թ.որոշումը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը սույն գործով կայացրած 28.04.2021 թ. որոշմամբ մերժել է Լեզվի կոմիտեի վերաքննիչ բողոքը:

Լեզվի կոմիտեն վճռաբեկության կարգով բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ ՎԴ/3068/05/19 վարչական գործով կայացրած 28.04.2021 թ. որոշումը:

Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի գործի քննության ավարտից հետո: