Հասցեն` Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Թումանյան 31/75
Սույն ցուցանակը ոչ հայերեն` միայն օտարալեզու և օտարատառ ձևավորմամբ լինելու փաստով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցվել «Քուին քեյք » ՍՊԸ տնօրենի նկատմամբ:
Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննության (վարչական գործ` ՎԴ/3425/05/19):
ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Ա. Դարբինյան) 2019թ. հոկտեմբերի 25-ին բավարարել է Լեզվի կոմիտեի հայցն ընդդեմ «Քուին Քեյք» ՍՊԸ տնօրենի` վերջինիս, ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին. նշանակվել է տուգանք՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
«Քուին Քեյք» ՍՊԸ տնօրենը վերաքննության կարգով բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի` ՎԴ/3425/05/19 վարչական գործով կայացրած 25.10.2019 թ. որոշումը:
Սույն գործի առնչությամբ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի գործի քննության ավարտից հետո: