Հեռախոս` +374 (0) 10 266 860

Էլ․ փոստ` contact@langcom.am

Վարչական իրավախախտումների բաժին

Լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժինը Լեզվի կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է: Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հայերենի կիրառությունը կարգավորող այլ օրենքներով, Լեզվի կոմիտեի նախագահի հրամաններով, Լեզվի կոմիտեի և բաժնի կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:

ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Բաժնի նպատակներն ու խնդիրներն են`

1)  «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման և հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում պետական լեզվի գործառության ապահովումը.

2) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

3) լեզվական օրենսդրության խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը.

4) լեզվի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական շահը պաշտպանելը և Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում Լեզվի կոմիտեի մասնակցության ապահովումը.

5) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Լեզվի կոմիտեի գործերով դատական ակտերի կատարումն ապահովելը.

6) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզ­վական քաղաքականության իրականացմանն աջակցելը.

7) լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  իրավական ակտերի նախագծերի մշակումը:

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Բաժինն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով`

1) վերահսկում է (ստուգում, ուսումնասիրություն, մշտադիտարկում, օրենքով նախատեսված կանխարգելիչ այլ  գործառույթներ)`
ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը.
բ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենը լինելու պահանջի կատարումը. 
գ. Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի մուտքի քննությունը և հայոց լեզվի ուսուցումը պարտադիր լինելու պահանջի կատարումը. 
դ. պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրական հայերենին տիրապետելու պահանջի կատարումը. 
ե. Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն օրենքով նախատեսված դեպքում գրական հայերենը լինելու պահանջի կատարումը. 
զ. համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը ապահովելու պահանջի կատարումը. 
է. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործավարությունը գրական հայերենով կատարելու պահանջի կատարումը. 
ը. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները հայերեն ձևավորելու պահանջի կատարումը. 
թ.  գովազդի բոլոր միջոցները հայերեն ձևավորելու պահանջի կատարումը. 
ժ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտասահմանյան պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների`  պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` պատասխանատվության միջոցներ կիրառելու համար նախապատրաստում և դատարան է ներկայացնում լեզվական օրենսդրության խախտումների վերաբերյալ նյութերը.

3) կազմում է հայցադիմումներ, վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև դատավարական այլ փաստաթղթեր.

4) պետական շահը պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում հանդես է գալիս որպես Լեզվի կոմիտեի ներկայացուցիչ.

5) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ապահովում է Լեզվի կոմիտեի գործերով դատական ակտերի կատարումը.

6) աջակցում է պետական  և  տեղական  ինքնակառավարման  մարմինների  կողմից պետական լեզ­վական քաղաքականության իրականացմանը.

7) մասնակցում է`
ա. լեզվական քաղաքականության պետական ծրագրի մշակմանը և դրա իրականացմանը,
բ. լեզվական քաղաքականությանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցությունների, համաժողովների ու այլ միջոցառումների կազմակերպմանը.
գ. Լեզվի կոմիտեում անցկացվող, ինչպես նաև Լեզվի կոմիտեի գործունեությանն առնչվող խորհրդակցություններին, քննարկումներին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին.

8) մշակում է լեզվի բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, ինչպես նաև Լեզվի կոմիտեի և բաժնի գործառույթներին առնչվող իրավական ակտերի նախագծեր և ուղեցույցներ, ներկայացնում առաջարկություններ, կազմում եզրակացություններ և այլ փաստաթղթեր, դրանց վերաբերյալ տալիս հիմնավորումներ, պարզաբանումներ.

9) իր լիազորությունների շրջանակում կատարում է քաղաքացիների  ընդունելություն, քննարկում նրանց  դիմումները, բողոքները, առաջարկությունները, կազմում Հայաստանի Հանրա­պետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ու կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և այլ գրությունների պատասխանների, ինչպես նաև նրանց հասցեագրված դիմումների և այլ գրությունների նախագծերը.

10) պարբերաբար ներկայացնում է լեզվական օրենսդրության պարզաբանումների վերաբերյալ խորհրդատվական բնույթի նյութեր.

11) համագործակցում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական, մշակութային կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների հետ.

12) Լեզվի կոմիտեի և  բաժնի գործառույթներից բխող աշխատանքի վերաբերյալ նյութեր է  ներկայացնում Լեզվի կոմիտեի կայքի պատասխանատուին.

13)  իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է Լեզվի կոմիտեի նախագահը: Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է բաժնի պետը: Բաժնի պետը և բաժնի մասնագետները քաղաքացիական ծառայողներ են:

Բաժնի պետի և բաժնի քաղաքացիական ծառայողների պաշտոնի դիրքը համապատասխան մարմնում, պաշտոնի գործառույթները, իրավունքները և պարտականությունները, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը, որոշումներ կայացնելու, գործունեության ազդեցության լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման շրջանակը, կրթությունը, աշխատանքային ստաժը և (կամ) աշխատանքի բնագավառում փորձը, ընտրանքային կոմպետենցիաները (գիտելիքների, ունակությունների, հմտությունների  և  վարքագծի  ամբողջություն) սահմանվում են նրանց քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով:

Անձնակազմ

Լիլիթ Հարությունյան
Բաժնի պետ
Գուրգեն Միքայելյան
Սեդա Շահվերդյան
Արսինե Ավանեսյան
Տիգրանուհի Օհանյան
Գոհար Մանթաշյան
Արմինե Տեր-Բալյան
Անահիտ Արզրումցյան
Արմեն Ավետիսյան

Հայերեն ո՞ր համարժեքը կշրջանառեք Zipline-ի փոխարեն։ Առաջարկում ենք տարբերակներ․ քվեարկե՛ք մեր կայքում։⏳➡️ https://t.co/0YPQoxSY9C

Աշխարհի տարբեր երկրներում կան լեզուների թանգարաններ, որտեղ ներկայացվում են լեզուները, նրանց այբուբենները, գրային համակարգերը և այլն:

🔗https://t.co/nN8HE3mues

Հուլիսի 22-ին Դավիթ Գյուրջինյանը #ՀՊՄՀ-ում հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ։ Նա ներկայացրեց Կոմիտեի աշխատանքը, տեղեկացրեց շուտով թողարկվող https://t.co/Ax4fMcOmIb կայքի մասին։

2

❌ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատի վրա:
❌ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառի վրա:

✅ Նկարը ԿԱԽՎԱԾ Է պատից:
✅ Պարանը ԿԱԽՎԱԾ Է ծառից:

ՈՒՐԱԽ և ՏԽՈՒՐ բառերն առաջացել են նույն արմատից՝ ԽՈՒՐ-ից: Խուր-խուրախ-խրախ. նշանակում է խինդ, ուրախություն:

#Ստուգաբանություն

Ավելին