Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ՆԱԱ (մսնգ.) [ներքին ազգային ակտիվներ] - …. դրանով գերազանցելով ոչ միայն պետության ՆԱԱ ծավալները, այլև միջազգային արտաքին առևտրի միջին մակարդակը: ՀՀ, 21.07.99

ՆԱԱՍՐ [Հայագիտական ուսմանց և հետազոտությունների համազգային ընկերություն] - NAASR  (անգլ.) – National Association for Armenian Studies and Research | Տե՛ս   ՀՈՒՀԱԱ: | ԱՀՀ-ն խորացնում է համագործակցությունը …. Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերության (ՆԱԱՍՐ) և առանձին գիտնականների հետ: ԲԵՀ, 1998, 3, էջ 12:

ՆԱԵԿ [Նավթ արտահանող երկրների կազմակերպություն] - Հմմտ. OՊԵՔ/ՕՊԵԿ: | Աշխարհում գործում են 2096 նավթաշտարակ. այդ թվում 217-ը ՆԱԵԿ-ի երկրներում: ԳՏ, 1992, 11-12, էջ 12

ՆԱԸ (դիպվ.) [նախագահական արտահերթ ընտրություններ] - ՆԱԸ անցկացնելու գլխավոր հիմնավորումը «իշխանության ճգնաժամն» է: ՀԵ, 2000, 2, էջ 12

ՆԱԿ – [Ներդրումների աջակցման կենտրոն] -

Քննարկվել են ՆԱԿ-ի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք,21072021

ՆԱՄ [«Նարեկացի» արվեստի միություն] - ՆԱՄ-ը հաղթողներին հնարավորություն կընձեռի թողարկել ձայնասկավառակներ…. Առ, 16.12.06

ՆԱՍԱ [Աստղանավորդության և տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչություն] - NASA (անգլ.) - National Aeronautics and Space Administration | ՆԱՍԱ-ի աշխատակիցները հայտնաբերել են ստորգետնյա քաղաքակրթության նշաններ: ՀՀ, 1.04.00

ՆԱՏՕ [Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն] - NATO (անգլ.) - North Atlantic Treaty Organization | ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է առավել սերտ համագործակցել Ռուսաստանի նոր նախագահի հետ: Ա, 31.03.00

ՆԳ [ներքին գործերի….] - Դիմել եմ Նոր Նորք համայնքի դատախազություն, որտեղից գործը ուղարկվել է ՆԳ բաժին:   Առ,18.03.00

ՆԳԲ [ներքին գործերի բաժին] - Բնապահպանության նախարարությունից գրություն է ստացվել Արաբկիրի ՆԳԲ առ այն, որ …:   02 ՈԼ,  28.04.00