Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ԷԷԽ [էլեկտրաէներգետիկական խորհուրդ] - Այս մասին լրագրողներին հայտարարեց ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի (ԷԷԽ) գործկոմի նախագահ Վ.Ջանգիրովը: Ա, 11.06.99

ԷԷՀ [էլեկտրաէներգետիկական համակարգ] - Հայաստանի ԷԷՀ-ն լիովին բավարարում է սեփական պահանջարկը: ՀԵ, 2000, 2, էջ 14

ԷԹՀՄ [էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենա] - 1952 թվին ծնվեց …. առաջին ԷԹՀՄ-ն: ԳՏ, 1992, 1-2, էջ 52

ԷԿՀ* [էլեկտրակենտրոնացման համակարգ] - Շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Սա արդեն երրորդ կայարանն է, որտեղ 2017 թվականից վերականգնվել կամ վերակառուցվել են ԷԿՀ հենակետները: Panorama.am

ԷԿՀ* [էլեկտրոնային կառավարման համակարգ] - Ինչպե՞ս ՔԿԱԳ ՏԲ ԷԿՀ-ում գրանցել երկքաղաքացիություն: Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի պաշտոնական կայք

ԷԿՀ* [էկոլոգիական կառավարման համակարգ] - Ստանդարտների ազգային ինստիտուտը հավատարմագրված է որպես էկոլոգիական կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին .... Ստանդարտացման և չափագրմն ազգային մարմնի պաշտոնական կայք

ԷԿՀ* [էներգետիկայի կարգավորող հանձնաժողով] - Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները ԷԿՀ ներկայացվելուց հետո ցուցակում ընդգրկված անձինք ԷԿՀ-ի աշխատակազմի կողմից գրավոր տեղեկացվում են հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին: Arlis

ԷԿՕ [Տնտեսական համագործակցության կազմակերպություն] - Անգլ. Economic Cooperation Organization | Տե՛ս ՏՀԿ։ | …. մտադիր է իր նավթագազային պաշարների արտահանումն ապագայում իրականացնել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ԷԿՕ) երկրների օգնությամբ։  ՀՀ, 18.04.95

էՀԱՀ [Էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգ] - ԷՀԱՀ-ի ադմինիստրատոր, 01.07.2017, առլիս

ԷՀՄ [էլեկտրոնային հաշվիչ մեքենա] - Այսօր համալսարանն ունի 6 ֆակուլտետ՝ իրավաբանական …. ԷՀՄ ծրագրավորում և կիրառական մաթեմատիկա։ Առ, 26.06.07