Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
Ա | Ազգ |
Ագ | Ագրոլրատու |
ԱԼ | Առողջապահական լրատու |
ԱՆ | Արմենիանաու |
Առ | Առավոտ |
Ավ | Ավանգարդ |
Ավտ | Ավտոբան |
Ար | Արարատ |
Աց | Այցետոմս |
ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
Գ | Գիտություն |
ԳԱ | Գիտության աշխարհում |
ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
Գդ | Գինդ |
ԳԹ | Գրական թերթ |
ԳՇ | Գործարար շաբաթ |
ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
Գր | Գարուն |
Գրշ | Գրաշխարհ |
Դ | Դար |
Ե | Երկիր |
ԵԵ | Երեկոյան Երևան |
Եթ | Եթեր |
ԵՁ | Երիտասարդության ձայն |
Եպ | Երկրապահ |
ԵՕ | Երևանյան օրեր |
Ե7 | Երևան 7 |
Է | Էջմիածին |
Ժ | Ժամանակ |
ԺԵ | Ժամանակ Երևան |
Ի | Իրավունք |
ԻԻ | Իմ իրավունքը |
ԻԿ | Ինտերնետային կայք |
ԻՄ | Իրավական մշակույթ |
ԻՆ | Իրան-Նամե |
Լ | Լրագիր |
Լք | Լուսանցք |
Կ | Կրթություն |
Կկ | Կիզակետ |
Կչ | Կանչ |
Կպ | Կապիտալ |
Հ | Հայաստան |
ՀԱ | Հայոց աշխարհ |
ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
ՀԲ | Հայոց բանակ |
ՀԳ | Հայ գործարար |
ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
ՀԵ | Հայացք Երևանից |
ՀԶ | Հայ զինվոր |
ՀԶր | Հայաստանի զրուցակից |
ՀԺ | Հայկական ժամանակ |
ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
Հր | Հրապարակ |
Հք | Հայք |
անգլ․ | անգլերեն |
անհնձն․ | անհանձնարարելի |
արաբ․ | արաբերեն |
արևմտ․ | արևմտահայերեն |
բասկ․ | բասկերեն |
գերմ․ | գերմաներեն |
դիպվ․ | դիպվածային |
թուրք․ | թուրքերեն |
լատ․ | լատիներեն |
խսկց․ | խոսակցական |
կտկբ․ | կատակաբան |
հայ․ | հայերեն |
հզվդ․ | հազվադեպ |
հնց․ | հնացած |
հոլ․ | հոլանդերեն |
հուն․ | հունարեն |
մսնգ․ | մասնագիտական |
պատմ․ | պատմական |
պրսկ․ | պարսկերեն |
ռուս․ | ռուսերեն |
քրդ․ | քրդերեն |
օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ԹԱԱԱ [Թուրք-ամերիկյան ասոցիացիաների ասամբլեա] - Մելեքն իր դիմումում նշած չի եղել ԱԹԽ-ում, ԹԱԱԱ-ում և Գերմանա-թուրքական մշակութագործարարական ասոցիացիայում իր նախկին աշխատանքները։ Ա, 08.11.06
ԹԱՄԺ [Թուրքիայի ազգային մեծ ժողով] - Թուրքիայում նախագահն ընտրվում է ԹԱՄԺ-ի կողմից, այսինքն՝ համաժողովրդական ընտրություններ տեղի չեն ունենում: Ե, 11.04.00
ԹԱՄՖ [Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիա] - Հմմտ. ԻԱԱՖ: | Հայաստանը առաջարկել է ԹԱՄՖ-ի նախագահի ընտրությունն անցկացնել Երևանում: ՀՀ, 13.11.99
ԹԳՄ [Թատերական գործիչների միություն] - Թատերական գործիչների միության անունից …. ընթերցեց ԹԳՄ որոշումը: ՀՀ, 7.10.98
ԹԻԱՎ (հզվդ.) [«Թամիլ իլամի ազատագրման վագրեր»] - 1983 թվականից Շրի Լանկայի կառավարության հետ կռվող ԹԻԱՎ-ի գրոհայինները…. ՀՀ, 28.01.00
ԹԼՄ (հզվդ.) [Թուրքիայի լրագրողների միություն] - ԹԼՄ 50-ամյակի կապակցությամբ պարգևներ հանձնվեցին …. այն բոլոր լրագրողներին, ովքեր 50 տարուց ավելի աշխատել են թուրքական մամուլի էջերում: Հք, 20.12.97
ԹԾԿՀ (մսնգ.) [թվային ծրագրային կառավարման հաստոց] - ՀՀ-ում մշակված են արտադրվող ԹԾԿՀ կիրառություն են գտել մետաղամշակման արտադրության տարբեր բնագավառներում: ՀՀՀ, հ. 2, էջ 566
ԹՀ [Թուրքիայի Հանրապետություն] - Ըստ 1998 թ. հուլիսին հրապարակված ԹՀ ԱԳՆ-ին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնում մշակված ...փաստաթղթի… ՀԵ,1998, 7, էջ 45
ԹՀՀՀ [Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողով] - Իմ պատասխանը պարոն Իդիզին լինելու է բաց խոսակցություն, ոչ նման ԹՀՀՀ-ի գաղտնի բանակցություններին։ Ա, 02.04.02
ԹՀՄ [թվանշանային հաշվողական մեքենա] - Տնտեսական խնդիրների արդյունավետ լուծման համար ստեղծվեց «Մ-22» (1964) ԹՀՄ: ՀՍՀ, հ. 7, էջ 564