Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ԺԱԹ [Ժամանակակից արվեստի թանգարան] - Էքսպոզիցիայի հեղինակներն էին Հ.Իգիթյանը և ԺԱԹ տնօրեն Հ.Թորոսյանը:  ՀՀ, 7.10.98

ԺԱԿ* [Ժողովրդավարական ազգային կուսակցություն] - «21-րդ դար» ԺԱԿ առաջնորդի կարծիքով …. փոփոխություն է նկատվում նաև տարածաշրջանում գերտերությունների շահերի ուղղվածության հարցում: ՀՀ, 27.10.98

ԺԱԿ* [Ժողովրդի ազատության կուսակցություն] - ԺԱԿ-ը ձեռնամուխ է եղել քրդաբնակ շրջաններում կուսակցության մասնաճյուղեր բացելուն։ Ա, 02.04.02

ԺԱՀՀ [Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն] - Համաձայն ԺԱՀՀ-ի` հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է մայրերի կողմից սխալ կերակրման սովորույթների պատճառով։ 12.02.2014, հետք

ԺԱՄ [«Ժողովրդական Արցախ» միություն] - ԺԱՄ խմբակցությունն առաջադրեց ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Օ. Եսայանի թեկնածությունը: ՀՀ, 7.07.00

ԺԱՖ [Ֆրանսահայ երիտասարդական միություն] - JAF (ֆր.) - Jenuesse Armenienne de France | Այնուհետև Նորին Սրբությունը այցելեց Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) մշակութային կենտրոն: Է, 2006, ԺԲ, էջ 123

ԺԴԿ [Ժողովրդադեմոկրատական կուսակցություն] - ԺԴԿ-ն ամբողջությամբ մտավ «Օրինաց երկրի» մեջ: Ի, 08.05.07

ԺԷԿ (խսկց., օտրբ.) [բնակշահագործման գրասենյակ] - ЖЭК (ռուս․) Жилищно-эксплуатационная контора | Տե՛ս  ԲՇԳ2: | Երևի ինքն այն ժամանակ ոչ թե նախագահ էր, այլ ԺԷԿ-ի պետ: ՉԻ, 16.06.00

ԺԿ [«Ժառանգություն» կուսակցություն] - Նրանց մի մասը պետք է ԱԺ մտնի ԺԿ-ի ցուցակով։ 168 ժամ, 01.03.07

ԺԿԽ (հնց.) [Ժողովրդական կոմիսարների խորհուրդ՝ ժողկոմխորհ] - ԺԿԽ այդ իրավունքի իրագործումը հնարավոր է համարել միայն մի շարք նախնական երաշխիքների պայմաններում: ՀՀՀ, հ. 2, էջ 27