Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ԼԱԶ/Լազ [Լվովի ավտոգործարան, նրա արտադրած ավտոբուսների մակնիշը] - ЛАЗ (ռուս․) - Львовский автобусный завод | Շտապ վաճառվում է «Լազ-695» մակնիշի ավտոբուս: ՀԺ, 8.02.00

ԼԴԿ [Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն] - Ճապոնիայի խորհրդարանի զույգ պալատները նոր վարչապետի պաշտոնում հաստատեցին ԼԴԿ ներկայիս գլխավոր քարտուղարին: Ա, 13.04.00

ԼԴՊՐ (անհնձ., օտրբ.) [Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցություն] - ЛДПР (ռուս․) - Либерально-демократическая партия России | Վլ. Ժիրինովսկի – ԼԴՊՐ-ի նախագահ:  ՀՀ, 11.01.00

ԼԵՄ [Լիբանանի երիտասարդական միություն] - Ուսանողական և երիտասարդական միություններից Լիբանանում ակտիվ են ՀԲԸՄ «Հայ երտասարդաց ընկերակցությունը» (ՀԵԸ, 1931-ից), ՍԴՀԿ «Տխրունի» ուսանողական-երիտասարդական (1952-ից), ՀՀԴ Լիբանանի երտասարդական միությունը (ԼԵՄ, 1973-ից)։  ՀՍ(հ), էջ 308

ԼԵՄ2 [Լիբերալ-երիտասարդական միություն] - ԼԵՄ-ը անկախ հասարակական կազմակերպություն է: ՀՀ, 16.09.98

ԼԶՄ [լրատվության զանգվածային միջոցներ] - Տե՛ս  ԶԼՄ: | …. արձանագրեց ԼՂՀ ԱԺ նախագահը՝ չթաքցնելով իր տարակուսանքը ԼԶՄ-ների սույն որոշման վերաբերյալ:  ՀԱ, 22.04.00

ԼԹՖ [Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկա] - ԼԹՖ-ի տնօրինությունը …. կարճ ժամկետում ապահովել է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:  Ա, 22.11.00

ԼԺՀ – [Լուգանսկի ժողովրդական հանրապետություն] - ԼԺՀ-ի պետանվտանգության նախարարությունում հայտարարել են, որ Պրիշիբի շրջանում «գործում Էր ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ»։ Արմենպրես, 24042017

ԼԺՀ (հնց.) [Լեհական Ժողովրդական Հանրապետություն] - ԼԺՀ-ի գիտնականները մասնակցում են…. միջազգային գիտական ծրագրերին: ՀՍՀ, հ,. 4, էջ 526

ԼԾ [լրատվական ծառայություն] - Ժ. Մխիթարյան. ԵՊՀ ԼԾ:  ՀՀ, 21.07.99