Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ԿԱ [կառավարությանն առընթեր] - …. 8-ը հանդիսացել են ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և կոմիտեի աշխատակազմի Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների պաշտոնյաներ։ ՀՀ, 16.09.06

ԿԱ* [կարճ ալիք/կարճալիք] - ԿԱ ընդգրկույթը համալարքի հարմարության համար հաճախ բաժանվում է մի քանի ենթաընդգրկույթի: ՏՏՀ, էջ 98

ԿԱ* [կոլեկտիվ անվտանգություն] - Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց ԿԱ պայմանագրի անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարներին։ ՔՀ, 2001, ապրիլ, Բ

ԿԱԲ [Կոսովոյի ազատագրության բանակ] - ԿԱԲ-ի լիակատար զինաթափումն անհնար է:    Ա, 23.06.99

ԿԱԻ [Կրթության ազգային ինստիտուտ] - ԿԱԻ-ի տնօրենի հավաստմամբ՝ հաջորդ ուսումնական տարում դպրոց կմտնի 20 անուն 25 նոր դասագիրք՝ մոտ 1 մլն տպաքանակով։  Կ, 11.04.07

ԿԱԽ [Կոլեկտիվ անվտանգության խորհուրդ] - ԵԱՏՀ-ն և ԿԱԽ-ը դեռևս երկար ճանապարհ ունեն անցնելու: Ե, 9.11.00

ԿԱՀ* (մսնգ.) [կենսաբանորեն ակտիվ հավելումներ] - Արձանագրվել էր ԿԱՀ-ի առաջացրած կողմնակի ազդեցությունների ավելի քան 2,5 հազար դեպք:  ՀՀ, 11.02.00

ԿԱՀ* [կառավարման ավտոմատացված համակարգ] - Գոյություն ունեն նաև կառավարման ավելի բարձր օղակների ԿԱՀ-եր:  ՀԲ, 1999, 2, էջ 49

ԿԱՀ* [Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն] - 1960-ի օգոստոսի 13-ին ԿԱՀ հռչակվեց անկախ պետություն: ՀՍՀ, հ. 5, էջ 376

ԿԱՀ* [Կոլեկտիվ անվտանգության համաձայնագիր] - Խոսքը ԿԱՀ ռազմական միության մասնակից երկրների այնպիսի խումբ ստեղծելու մասին է, ինչպիսին այժմ գոյություն ունի Ռուսաստանի և Բելառուսի միջև:  ՀՀ, 4.06.99