Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
Ա | Ազգ |
Ագ | Ագրոլրատու |
ԱԼ | Առողջապահական լրատու |
ԱՆ | Արմենիանաու |
Առ | Առավոտ |
Ավ | Ավանգարդ |
Ավտ | Ավտոբան |
Ար | Արարատ |
Աց | Այցետոմս |
ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
Գ | Գիտություն |
ԳԱ | Գիտության աշխարհում |
ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
Գդ | Գինդ |
ԳԹ | Գրական թերթ |
ԳՇ | Գործարար շաբաթ |
ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
Գր | Գարուն |
Գրշ | Գրաշխարհ |
Դ | Դար |
Ե | Երկիր |
ԵԵ | Երեկոյան Երևան |
Եթ | Եթեր |
ԵՁ | Երիտասարդության ձայն |
Եպ | Երկրապահ |
ԵՕ | Երևանյան օրեր |
Ե7 | Երևան 7 |
Է | Էջմիածին |
Ժ | Ժամանակ |
ԺԵ | Ժամանակ Երևան |
Ի | Իրավունք |
ԻԻ | Իմ իրավունքը |
ԻԿ | Ինտերնետային կայք |
ԻՄ | Իրավական մշակույթ |
ԻՆ | Իրան-Նամե |
Լ | Լրագիր |
Լք | Լուսանցք |
Կ | Կրթություն |
Կկ | Կիզակետ |
Կչ | Կանչ |
Կպ | Կապիտալ |
Հ | Հայաստան |
ՀԱ | Հայոց աշխարհ |
ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
ՀԲ | Հայոց բանակ |
ՀԳ | Հայ գործարար |
ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
ՀԵ | Հայացք Երևանից |
ՀԶ | Հայ զինվոր |
ՀԶր | Հայաստանի զրուցակից |
ՀԺ | Հայկական ժամանակ |
ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
Հր | Հրապարակ |
Հք | Հայք |
անգլ․ | անգլերեն |
անհնձն․ | անհանձնարարելի |
արաբ․ | արաբերեն |
արևմտ․ | արևմտահայերեն |
բասկ․ | բասկերեն |
գերմ․ | գերմաներեն |
դիպվ․ | դիպվածային |
թուրք․ | թուրքերեն |
լատ․ | լատիներեն |
խսկց․ | խոսակցական |
կտկբ․ | կատակաբան |
հայ․ | հայերեն |
հզվդ․ | հազվադեպ |
հնց․ | հնացած |
հոլ․ | հոլանդերեն |
հուն․ | հունարեն |
մսնգ․ | մասնագիտական |
պատմ․ | պատմական |
պրսկ․ | պարսկերեն |
ռուս․ | ռուսերեն |
քրդ․ | քրդերեն |
օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ՄԱ [միջին ալիք] - Արդյունաբերական ընդունիչները սովորաբար ունենում են 2-ից (ԵԱ և ՄԱ) մինչև 5-7 ընդգրկույթ … ՏՏՀ, էջ 98
ՄԱԱ [Մամուլի ազգային ակումբ] - ՄԱԱ հանդիպման հերոսները միակարծիք էին: Ա, 18.09.99
ՄԱԱԶԿ [ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն] - Հմմտ. ՅՈՒՆԻԴՕ։ | ՄԱԱԶԿ-ն արդյունաբերական զարգացմանն ու մասնավոր հատվածին օժանդակելու կարևոր դերակատարում ունի նաև մեր երկրի տնտեսական զարգացման արդի փուլում… ՀՀ, 29.11.06
ՄԱԱՊ [Մարդկային արժանապատվության և անվտանգության պաշտպանության [միջազգային լիգա]] - Ընդունել են ՄԱԱՊ միջազգային լիգայի նախագահին։ ՀՀ, 25.10.06
ՄԱԳԱՏԷ/ՄԱԳԱՏԵ [Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն] - МАГАТЭ (ռուս․) - Международное агентство по атомной энергии | ՄԱԳԱՏԷ-ն մտահոգություն է հայտնում կայանի անձնակազմի պատրաստականության և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի առթիվ: Ա, 18.12.99 | Հայաստանն իր ատոմային թափոնների մասին, պարզվում է, պետք է տեղյակ պահի միայն ՄԱԳԱՏԵ-ին: Առ, 30.09.99
ՄԱԶ [Մինսկի ավտոգործարան, այդ գործարանի արտադրած ավտոմեքենաների մակնիշը] - МАЗ (ռուս) - Минский автомобильный завод | Գույքի անվանումը՝ ավտոմեքենա ՄԱԶ 5548: ՀՀ, 19.11.99
ՄԱԶԾ – [Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր] - ՄԱԶԾ-ի Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի 3 մարզերում կիրականացվեն մի շարք աշխատանքներ։ Արմենպրես, 30․01․2008
ՄԱԶԾ [Միավորված ազգերի [կազմակերպության] զարգացման ծրագիր] - ՀՀ կառավարությունը, ՄԱԶԾ և ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամը համատեղ մշակեցին մի ծրագիր: Ա, 9.02.00
ՄԱԷ [Միացյալ Արաբական Էմիրություններ] - Տե՛ս ԱՄԷ: | Հեռագրեր են ստացվել Ուկրաինայի, ՍԱՀ-ի, ՄԱԷ-ի նախագահների անունից: ՀԵ, 1998, 7, էջ 12
ՄԱԾ [Մարքեթինգի աջակցության ծրագիր] - Գյումրիի «Վանատուր» ընկերությունը արդեն երեք տարի է, ինչ համագործակցում է ԳԴ ՄԱԾ-ի գրասենյակի հետ: Ագ, 26.09.00