Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ՇԵՕ [Շվեդական եկեղեցու օգնություն] (կազմակերպություն) - Ժամանակավոր բնակություն են հաստատել ավելի քան 500 ընտանիքներ, որոնց խնամքը նույնպես իր վրա է վերցրել ՇԵՕ-ն: Է,1999, Ը-Թ, էջ 138:

ՇԶՀԳ [Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալություն] - ՇԶՀԳ-ն արդեն 3 տարի է, ինչ Անդրկովկասում իրականացնում է, այսպես կոչված, մամուլի ազատության ծրագիր: ՀՀ, 26.11.99

ՇՀԽ [Շախմատի համաշխարհային խորհուրդ] - Շախմատի համաշխարհային խորհրդի (ՇՀԽ) վարկածով չեմպիոնի հավակնորդը  դեռ հույսեր է փայփայում: ՀՀ, 26.11.98

ՇՀԿ* [Շանհայի/Շանհայյան համագործակցության կազմակերպություն] - Հմմտ. ՀՇԿ։ | Նա հիշեցրել է, որ ՇՀԿ-ի Կառավարությունների ղեկավարների խոր-հուր¬դը հատուկ աշխատանքային խմբին հանձնարարել է «սեղմ ժամկետներում» ուսումնասիրել ակումբի ստեղծման հնարավորությունները։ Կպ, 27.02.2007

ՇՀԿ* [շարժական հեռուստակայան] - ՇՀԿ-ն Պատանի հանդիսատեսի թատրոնից ներկայացնում էր ցուցադրում։ Եթ, 01.08.02

ՇՀՀԿ [Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն] - 2020 թվականին հուշարձանի հետազոտություններն իրականացվել են անհատական հետա­զոտական փոքրիկ դրամաշնորհի, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ և ՇՀՀԿ միջոցներով։ 24․08․2020, ինֆոքոմ

ՇՄԱԳ [շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում] - Ռազմավարական ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա։ ՀՀ, 26․10․2022

ՇՄԻՊԿ [Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն [հասարակական կազմակերպություն]] - Համախմբելով անհատներին ու կազմակերպություններին՝  ՇՄԻՊԿ-ն նպաստում է բնապահպանական օրենքների պատշաճ կենսագործմանը՝ ապահովելով օրենքի բուն նպատակի իրագործումը։ ԻԿ (ՇՄԻՊԿ/EPAC ՀԿ)

ՇՄԻՊՀԿ [Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոն] - Տե՛ս  ՇՄԻՊԿ։ | ՇՄԻՊՀԿ-ն Ինտերնետ համակարգչային ցանցում կստեղծի էջ: ՀՀ, 23.08.00

ՇՄՆ [Շրջակա միջավայրի նախարարություն] - Գագիկ Սուրենյանը նշանակվել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ: Yerkir.am, 20.06.20