Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
Ա | Ազգ |
Ագ | Ագրոլրատու |
ԱԼ | Առողջապահական լրատու |
ԱՆ | Արմենիանաու |
Առ | Առավոտ |
Ավ | Ավանգարդ |
Ավտ | Ավտոբան |
Ար | Արարատ |
Աց | Այցետոմս |
ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
Գ | Գիտություն |
ԳԱ | Գիտության աշխարհում |
ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
Գդ | Գինդ |
ԳԹ | Գրական թերթ |
ԳՇ | Գործարար շաբաթ |
ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
Գր | Գարուն |
Գրշ | Գրաշխարհ |
Դ | Դար |
Ե | Երկիր |
ԵԵ | Երեկոյան Երևան |
Եթ | Եթեր |
ԵՁ | Երիտասարդության ձայն |
Եպ | Երկրապահ |
ԵՕ | Երևանյան օրեր |
Ե7 | Երևան 7 |
Է | Էջմիածին |
Ժ | Ժամանակ |
ԺԵ | Ժամանակ Երևան |
Ի | Իրավունք |
ԻԻ | Իմ իրավունքը |
ԻԿ | Ինտերնետային կայք |
ԻՄ | Իրավական մշակույթ |
ԻՆ | Իրան-Նամե |
Լ | Լրագիր |
Լք | Լուսանցք |
Կ | Կրթություն |
Կկ | Կիզակետ |
Կչ | Կանչ |
Կպ | Կապիտալ |
Հ | Հայաստան |
ՀԱ | Հայոց աշխարհ |
ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
ՀԲ | Հայոց բանակ |
ՀԳ | Հայ գործարար |
ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
ՀԵ | Հայացք Երևանից |
ՀԶ | Հայ զինվոր |
ՀԶր | Հայաստանի զրուցակից |
ՀԺ | Հայկական ժամանակ |
ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
Հր | Հրապարակ |
Հք | Հայք |
անգլ․ | անգլերեն |
անհնձն․ | անհանձնարարելի |
արաբ․ | արաբերեն |
արևմտ․ | արևմտահայերեն |
բասկ․ | բասկերեն |
գերմ․ | գերմաներեն |
դիպվ․ | դիպվածային |
թուրք․ | թուրքերեն |
լատ․ | լատիներեն |
խսկց․ | խոսակցական |
կտկբ․ | կատակաբան |
հայ․ | հայերեն |
հզվդ․ | հազվադեպ |
հնց․ | հնացած |
հոլ․ | հոլանդերեն |
հուն․ | հունարեն |
մսնգ․ | մասնագիտական |
պատմ․ | պատմական |
պրսկ․ | պարսկերեն |
ռուս․ | ռուսերեն |
քրդ․ | քրդերեն |
օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ՈԱ [որակի ապահովում] - Տեղի կունենա հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերի ՈԱ պատասխանատուների հետ: ՈԱԱԿ պաշտոնական կայք
ՈԱԱԿ [[Մասնագիտական կրթության] որակի ապահովման ազգային կենտրոն] - ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում քոլեջներում՝ նրանց նախապատրաստելով հավատարմագրմանը: ՈԱԱԿ պաշտոնական կայք
ՈԱԾ [ոստիկանության աջակցման ծրագիր] - ՈԱԾ ծրագիրը ներառում է ՀՀ ոստիկանության ուսումնական վերապատրաստման կենտրոնի վերանորոգման աշխատանքները։ ՀՀ, 31.10.06
ՈԱԿ* [ոչ առևտրային կազմակերպություն] - Որպես լիազոր մարմին, նրանք իրավասու են ստանալ գնահատական ՈԱԿ-ից այն մասին, որ ՈԱԿ-ի ֆինանսական կառավարումը արդյունավետ է: Իրտեկ
ՈԱԿ* [որակի ապահովման կենտրոն] - ՈԱԿ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում համալսարանի ողջ կառավարման համակարգը որակի ապահովման տեսանկյունից: Վանաձորի պետական համալսարանի պաշտոնական կայք
ՈԱՇ [որակավորումների ազգային շրջանակ] - ՀՀ ՈԱՇ-ի կարևորագույն շահառուներն են ՀՀ բուհերը, աշխատաշուկան, ոլորտը կարգավորող պետական մարմինները, ուսանողները, ինչպես նաև հանրությունը: ԵՊՀ պաշտոնական կայք
ՈԴՀՌ [«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»] (բարեգործական հիմնադրամ) - ՈԴՀՌ-ի ստեղծումը համահայկական հնչողություն է ստանում: Ա, 29.09.99
ՈԿԿ [ոչ կառավարական կազմակերպություն] - Գրեթե չեն կազմակերպվում հասարակական ցույցեր, հալածվում են անկախ ՈԿԿ-ները: Առ, 30.09.99
ՈԿՖ [Ոսկու կորզման ֆաբրիկա] - Պարզվեց, որ …. մեր համաքաղաքացի, ՈԿՖ-ի բանավանի բնակչուհի Ս.Առաքելյանը ընտրակաշառք է բաժանում։ 168 ժամ, 28.06.07
ՈՀՆՋ [ոստիկանական հատուկ նշանակության ջոկատ] - Հմմտ. ՄՀՆՋ, ՄՀՕՋ: | Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի (ՈՀՆՋ) նախկին հրամանատարներից մեկը բաց նամակ է հղել Հայստանի նախագահին: Ա, 15.09.99