Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։
Ա | Ազգ |
Ագ | Ագրոլրատու |
ԱԼ | Առողջապահական լրատու |
ԱՆ | Արմենիանաու |
Առ | Առավոտ |
Ավ | Ավանգարդ |
Ավտ | Ավտոբան |
Ար | Արարատ |
Աց | Այցետոմս |
ԲԵՀ | Բանբեր Երևանի համալսարանի |
Գ | Գիտություն |
ԳԱ | Գիտության աշխարհում |
ԳԱր | Գոլոս Արմենիի (հայերեն) |
Գդ | Գինդ |
ԳԹ | Գրական թերթ |
ԳՇ | Գործարար շաբաթ |
ԳՏ | Գիտություն և տեխնիկա |
Գր | Գարուն |
Գրշ | Գրաշխարհ |
Դ | Դար |
Ե | Երկիր |
ԵԵ | Երեկոյան Երևան |
Եթ | Եթեր |
ԵՁ | Երիտասարդության ձայն |
Եպ | Երկրապահ |
ԵՕ | Երևանյան օրեր |
Ե7 | Երևան 7 |
Է | Էջմիածին |
Ժ | Ժամանակ |
ԺԵ | Ժամանակ Երևան |
Ի | Իրավունք |
ԻԻ | Իմ իրավունքը |
ԻԿ | Ինտերնետային կայք |
ԻՄ | Իրավական մշակույթ |
ԻՆ | Իրան-Նամե |
Լ | Լրագիր |
Լք | Լուսանցք |
Կ | Կրթություն |
Կկ | Կիզակետ |
Կչ | Կանչ |
Կպ | Կապիտալ |
Հ | Հայաստան |
ՀԱ | Հայոց աշխարհ |
ՀԱԵ | Հայաստանյայց ավ․ եկ․ |
ՀԲ | Հայոց բանակ |
ՀԳ | Հայ գործարար |
ՀԳՏ | Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004 |
ՀԴԷ | Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ» |
ՀԵ | Հայացք Երևանից |
ՀԶ | Հայ զինվոր |
ՀԶր | Հայաստանի զրուցակից |
ՀԺ | Հայկական ժամանակ |
ՀԿ | Հայաստանի կոմունիստ |
ՀԿՏ | Հարկադիր կատարողի տեղեկատու |
ՀՀ | Հայաստանի Հանրապետություն |
ՀՀՀ | Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000 |
ՀՀ(հ) | Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969 |
ՀՄՀ | Համաշխարհային մամուլի համայնապատկեր |
ՀՍՀ | Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986 |
ՀՍ(հ) | «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003 |
Հր | Հրապարակ |
Հք | Հայք |
անգլ․ | անգլերեն |
անհնձն․ | անհանձնարարելի |
արաբ․ | արաբերեն |
արևմտ․ | արևմտահայերեն |
բասկ․ | բասկերեն |
գերմ․ | գերմաներեն |
դիպվ․ | դիպվածային |
թուրք․ | թուրքերեն |
լատ․ | լատիներեն |
խսկց․ | խոսակցական |
կտկբ․ | կատակաբան |
հայ․ | հայերեն |
հզվդ․ | հազվադեպ |
հնց․ | հնացած |
հոլ․ | հոլանդերեն |
հուն․ | հունարեն |
մսնգ․ | մասնագիտական |
պատմ․ | պատմական |
պրսկ․ | պարսկերեն |
ռուս․ | ռուսերեն |
քրդ․ | քրդերեն |
օտրբ․ | օտարաբանություն |
Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։
[Form id="7"]
ՋԷԿ [ջերմաէլեկտրակայան] - «Նաիրիտը», լինելով ՋԷԿ-ից միակ գնորդը, պարտադրված է գնել անհրաժեշտից եռակի ավելի գոլորշի: Ն, 5.11.99
ՋՀԱՁ [ջրատնտեսական համակարգերի արտադրական ձեռնարկություն] - Վեճի առարկա տնակը Որոտանի ՋՀԱՁ-ի օրինական սեփականությունը չէ: ՀՀ, 20.01.00
ՋՀԾ [Ջինիշյան հիշատակի ծրագիր] - 1966-ից սկսած՝ ՋՀԾ-ի ծառայություններն ուղղված են Լիբանանի, Սի-րիայի, Իրանի, Երուսաղեմի, Թուրքիայի և հակամարտությունների ու անկայունության շրջաններում գտնվող այլ երկրների կարիքավոր հայերին։ ՀՍ(հ), էջ 722։
ՋՀՀ Ջինիշյան հիշատակի հիմնադրամ] - 1993-2003-ին ՋՀՀ-ն Հայաստանում իրականացրել է 430 ծրագիր։ ՀՍ(հ), էջ 722։
ՋՋՄԱՖ (հզվդ.) [Ջիու-ջիթս մարտարվեստի ազգային ֆեդերացիա] - Տեղեկությունների համար դիմել ՋՋՄԱՖ-ի կենտրոնական գրասենյակ: ՀՀ, 21.01.00
ՋՍ [ջուր սպառողներ] - Գյուղացիների վճարելիք ռեալ գինը կկազմի մոտ 6 դրամ, հաշված նաև ՋՍ-ների միջնորդավճարը: Ն, 11.04.00
ՋՍԸ [Ջուր սպառողների ընկերություն] - Չկա մեր գյուղատնտեսությունը ոտքի կանգնեցնելու ավելի լավ միջոց, քան ՋՍԸ-ների ստեղծումը: Առ, 16.09.99
ՋՕԸ [Ջուր օգտագործողների/ջրօգտագործողների ընկերություն] - Դիմել ենք համապատասխան մարմիններին, որ ՋՕԸ-ից մեզ դուրս հանեն…. Առ, 15.09.06
ՋՕԹ [ջրօգտագործման թույլտվություն] - Այսօր Հայաստանում ունենք 173 ձկնաբուծական տնտեսություն, որոնց տրված է ջրօգտագործման թույլտվություն (ՋՕԹ)։ ՀՀ, 15.09.06
ՋՕՄ [Ջուր օգտագործողների/ջրօգտագործողների միություն] - Բարձրացրեց ՋՕՄ-երի՝ ջրօգտագործողների միությունների աշխատանքի հարցը: ՀՀ, 12.04.00