Հեռախոս` (010) 266879

Էլ․ փոստ` contact@langcom.am

Տառային հապավումների հայերեն առցանց բառարան

Բառարանի մասին

Բառարանը ստեղծվել է Դավիթ Գյուրջինյանի և Նարինե Հեքեքյանի
«Հայերենում գործածվող տառային հապավումների բառարանի» (Երևան, 2007) հիմքի վրա։

Օգտագործված սկզբնաղբյուրների համառոտագրություն
Ա Ազգ
Ագ Ագրոլրատու
ԱԼ Առողջապահական լրատու
ԱՆ Արմենիանաու
Առ Առավոտ
Ավ Ավանգարդ
Ավտ Ավտոբան
Ար Արարատ
Աց Այցետոմս
ԲԵՀ Բանբեր Երևանի համալսարանի
Գ Գիտություն
ԳԱ Գիտության աշխարհում
ԳԱր Գոլոս Արմենիի (հայերեն)
Գդ Գինդ
ԳԹ Գրական թերթ
ԳՇ Գործարար շաբաթ
ԳՏ Գիտություն և տեխնիկա
Գր Գարուն
Գրշ Գրաշխարհ
Դ Դար
Ե Երկիր
ԵԵ Երեկոյան Երևան
Եթ Եթեր
ԵՁ Երիտասարդության ձայն
Եպ Երկրապահ
ԵՕ Երևանյան օրեր
Ե7 Երևան 7
Է Էջմիածին
Ժ Ժամանակ
ԺԵ Ժամանակ Երևան
Ի Իրավունք
ԻԻ Իմ իրավունքը
ԻԿ Ինտերնետային կայք
ԻՄ Իրավական մշակույթ
ԻՆ Իրան-Նամե
Լ Լրագիր
Լք Լուսանցք
Կ Կրթություն
Կկ Կիզակետ
Կչ Կանչ
Կպ Կապիտալ
Հ Հայաստան
ՀԱ Հայոց աշխարհ
ՀԱԵ Հայաստանյայց ավ․ եկ․
ՀԲ Հայոց բանակ
ՀԳ Հայ գործարար
ՀԳՏ Հայկական գրադարան, Տարեգիրք, Երևան, 2004
ՀԴԷ Հայաստանի դեղի էջեր 2007, Երևան, «Սփյուռ»
ՀԵ Հայացք Երևանից
ՀԶ Հայ զինվոր
ՀԶր Հայաստանի զրուցակից
ՀԺ Հայկական ժամանակ
ՀԿ Հայաստանի կոմունիստ
ՀԿՏ Հարկադիր կատարողի տեղեկատու
ՀՀ Հայաստանի Հանրապետություն
ՀՀՀ Հայկական համառոտ հանրագիտարան, հհ․ 1-3, Երևան, 1990, 1995, 2000
ՀՀ(հ) Հայկական հարց (հանրագիտարան), Երևան, 1969
ՀՄՀ Համաշխարհային մամուլի համայնապատկեր
ՀՍՀ Հայկական սովետական հանրագիտարան, հհ․ 1-12, Երևան, 1974-1986
ՀՍ(հ) «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003
Հր Հրապարակ
Հք Հայք
Համառոտագրություններ
անգլ․ անգլերեն
անհնձն․ անհանձնարարելի
արաբ․ արաբերեն
արևմտ․ արևմտահայերեն
բասկ․ բասկերեն
գերմ․ գերմաներեն
դիպվ․ դիպվածային
թուրք․ թուրքերեն
լատ․ լատիներեն
խսկց․ խոսակցական
կտկբ․ կատակաբան
հայ․ հայերեն
հզվդ․ հազվադեպ
հնց․ հնացած
հոլ․ հոլանդերեն
հուն․ հունարեն
մսնգ․ մասնագիտական
պատմ․ պատմական
 պրսկ․ պարսկերեն
ռուս․ ռուսերեն
քրդ․ քրդերեն
օտրբ․ օտարաբանություն
Մասնակցել բառարանի համալրմանը

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Դուք ևս կարող եք մասնակցել Տառային հապավումների հայերեն առցանց բառարանի համալրմանը։ Լրացրեք ստորև տրված ձևանմուշը և ուղարկեք։ Մեր մասնագետներն ուսումնասիրելուց հետո այն կզետեղեն առցանց շտեմարանում։ Մինչև հապավումն ուղարկելը խնդրում ենք համոզվել, որ այն տառային հապավում է։

[Form id="7"]



ՍԱԱՄ [Սերմարտադրողների աջակցության միություն] - Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՍԱԱՄ-ի ներկայացուցչին:  ՀՀ, 9.07.99

ՍԱԸՊ [Սակագների և առևտրի վերաբերյալ ընդհանուր պայմանագիր] - ՍԱԸՊ-ի  նախնական աշխատանքը կենտրոնացած էր սակագների կրճատման վրա: Ի, 14-20.12.99

ՍԱՀ [Սիրիայի Արաբական Հանրապետություն] - Հունվարի 27-ին ՀՀ պաշտոնական պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՍԱՀ վարչապետ Նաջի Ուտրիի հետ։ ՀՀ, 30.01.04

ՍԱՆ [Սոցիալական ապահովության նախարարություն] - Կազմակերպել են «Սոցիալական ծառայող» ուսումնական ծրագիրը՝ ՍԱՆ-ի, սոցիալական ծառայության տարածքների կենտրոնների աշխատողների համար։ ՀՀ, 02.04.03

ՍԱՊԾ* [սննդի անվտանգության պետական ծառայություն] - ՀՀ ԳՆ ՍԱՊԾ անասնաբուժության տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրականացնում է հետևյալ Գործառույթները ..... ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական կայք

ՍԱՊԾ* [սոցիալական ապահովության պետական ծառայություն] - ԱՍՀՆ ՍԱՊԾ պետը պարգևատրել է աշխատանքային ստաժի գույքագրումն բարեխիղճ իրականացրած աշխատակիցներին: Արմենպրես, 06.10.17

ՍԱՊՀ [Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ] - ՍԱՊՀ-ի Արագածոտնի մարզային վարչության պետի հավաստմամբ՝ մինչև տարվա վերջը  կմարվեն մարզի կենսաթոշակային պարտքերը:  Ա, 7.12.00

ՍԱՏԿ [սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոն] - Օրերս նա կազմակերպեց հեղինակային երգի երեկո, որին աջակցեցին Նաիրիի տարածաշրջանի ՍԱՏԿ-ի պետը …. Ն, 7.04.00

ՍԱՏՄ [Սննդի անվտանգության տեսչական մարմին] - ՍԱՏՄ-ում սկսվել է «Մեկ պատուհան» համակարգի ներդրումը: ՍԱՏՄ պաշտոնական կայք

ՍԳ* [սոցիալական գործընկերություն] - ԿԶԾ շրջանակներում ՍԳ կողմ հանդիսացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ, խիստ կարևորում են երկրի զարգացման համար ԿԶԾ իրականացումը .... Հետք